Հարգելի՛ հաճախորդ,
Արդշինբանկը մինչև 01.06.2025թ-ը տեղի ունեցած հավանական զեղծարարությունների արդյունքում տուժած և ՀՀ Ոստիկանությանը հաղորդում ներկայացրած հաճախորդների համապատասխան քրեական գործի հետ կապված․
🔹վարկերի մարման ժամկետները երկարաձգվում են մինչև քրեական գործի ավարտը: Այդ ժամկետի ընթացքում նշված վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառման պահը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն և ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն)։ Բանկի հաճախորդներին կուղարկվեն նաև համապատասխան ծանուցումներ տեղեկացնելու համար նշված հնարավորության մասին:
🔹 բանկային հաշիվներից և (կամ) ավանդներից ելքագրված գումարները կվերականգնվեն հաճախորդի հաշիվներին տվյալ հաճախորդի համաձայնությամբ` մինչև քրեական գործի ավարտը, անտոկոս փոխառության պայմանագիր կնքելու միջոցով:
Այդ նպատակով հաճախորդը պետք է դիմի Արդշինբանկ՝ մոտակա մասնաճյուղ կամ կամ զանգահարելով 012 222 222 հեռախոսահամարով այցելելով մոտակա մասնաճյուղ կամ կամ զանգահարելով 012 222 222 հեռախոսահամարով