Հարգելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ Բանկի վճարային քարտերի սակագներում կատարվել է փոփոխություն։ Քարտային գործարքների հավաստագրումների, միանգամյա PIN-կոդի կամ ինտերնետային գործարքների գաղտնի կոդի ստացման հաղորդագրությունների ուղարկման սակագինը նախկին 15 դրամի փոխարեն սահմանվել է՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի:
|
Հաղորդագրության տեսակ |
Սակագին (դասական քարտերի դեպքում) |
Սակագին (պրեմիում և ուլտրա պրեմիում քարտերի դեպքում) |
|
հավաստագրումների, միանգամյա PIN-կոդի և ինտերնետային գործարքների գաղտնի կոդի ստացման վերաբերյալ SMS հաղորդագրութունների ուղարկում |
20 ՀՀ դրամ |
անվճար |
|
հավաստագրումների վերաբերյալ Push հաղորդագրութունների ուղարկում Մոբայլ բանկինգում* |
անվճար |
անվճար |
|
հավաստագրումների վերաբերյալ հաղորդագրութունների ուղարկում Viber հաղորդագրության միջոցով* |
10 ՀՀ դրամ |
անվճար |
Սակագները ուժի մեջ են մտնում 01.09.2025թ․ - ից։
*Հաղորդագրությունները անմիջապես հասանելի են ինտերնետին միացված սարքերի վրա, հակառակ դեպքում` հաղորդագրությունները հնարավոր կլինի ստանալ սարքը ինտերնետին միացնելուց հետո՝ Viber-ի դեպքում՝ ոչ ուշ, քան 24 ժամում, Push հաղորդագրության դեպքում՝ ցանկացած պահին:
Ձեր քարտային գործարքների գծով հաղորդագրությունների ստացման կարգի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն՝ ստորև: