Logo
Փոփոխություններ վճարային քարտերի պայմաններում

Հարգելի հաճախորդներ 

 

Վճարային քարտերի կանոններում կատարվել են փոփոխություններ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: 

 

Պայմաններն ուժի մեջ են՝ նոր հաճախորդների համար՝ 08.07․2025թ.-ից, գործող հաճախորդների համար՝ 17.07.2025թ.-ից։

 

1․ Փոփոխությամբ  սահմանվում է, որ քարտերով կատարված գործարքների միջնորդավճարները կարող են գանձվել Բանկում գործող հաշիվներից (5.5.2, 5.7.1, 5.8.1, 5.8.2 կետեր):


2․ Գործարքի արժույթի և քարտային հաշվի արժույթի անհամապատասխանության դեպքում գործող կանոնները համալրվել են գործարքի հավաստագրման (թույլտվության) ժամանակ կիրառելի փոխարժեքի վերաբերյալ  4․5․1 կետ-ով։


3․Հաղորդագրությունները հաճախորդներին SMS-ից զատ կարող են ուղարկվել նաև այլ էլեկտրոնային եղանակներով։


4․ Գերածախսի առաջացման դեպքերը համալրվել են տեխնիկական կամ այլ պատճառով Քարտապանին հասանելի դարձած, բայց իրեն չպատկանող միջոցների օգտագործման վերաբերյալ 4․13․2․10 ենթակետում նկարագրված դեպքով։

 

Հարգանքով՝
Արդշինբանկ