Հարգելի hաճախորդներ
Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում կատարվել են փոփոխություններ, որոնց կարող եք ծանոթանալ հետյալ հղումով:
Փոփոխությունների նկարագիրը ներկայացված է ստորև․
Պայմաններով հստակեցվել են Հաճախորդների անձնական տվյալների մշակման ժամկետները, ինչպես նաև վերջիններիս անձնական տվյալների մշակման հիմքերը: Փոփոխությամբ հստակեցվել են նաև Բանկի կողմից «ԷԿԵՆԳ» ՓԲԸ և «Նորք սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամ»-ի միջոցով ստացվող տվյալների ցանկերը: Բանկի կողմից անձնական տվյալներ մշակելու մանրամասները ներկայացված են Բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված անձնական տվյալների Գաղտնիության կանոններում։
3.19.2 Բանկը Հաճախորդի անձնական տվյալները մշակում է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.
1. Հաճախորդի կամ նրա ներկայացուցչի (եթե լիազորագրով հատուկ նախատեսված է նման լիազորություն) համաձայնությամբ,
2. պայմանագրային հարաբերություններով ստանձնած պարտավորությունների շրջանակում նախատեսված պարտականությունները կատարելու համար,
3. հաճախորդի կամ այլ անձի կենսական շահերը պաշտպանելու համար,
4. հանրային շահերից բխող առաջադրանքի կատարման կամ լիազոր մարմնին տրված պաշտոնական լիազորությունների իրականացման համար,
5. Բանկի կողմից հետապնդվող օրինական շահերը պաշտպանելու համար:
Հաճախորդի անգործունակության կամ սահմանափակ գործունակության կամ մինչև 16 տարեկան անչափահաս լինելու դեպքում նրա անձնական տվյալները մշակելու համար համաձայնություն է տալիս Հաճախորդի օրինական ներկայացուցիչը:
3․19․3 Հաճախորդն իրավունք ունի հետ կանչելու իր համաձայնությունը: Հաճախորդի համաձայնությունը գրավոր` հաստատված ստորագրությամբ կամ էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, հետ կանչվելու դեպքում Բանկը պարտավոր է դադարեցնել անձնական տվյալներ մշակելը և ոչնչացնել տվյալները, եթե առկա չէ սույն կարգի 3.19.2 կետով նախատեսված հիմքերից մեկը:
14.3 կետով սահմանվել է, որ Հաճախորդը համաձայնություն է տալիս Բանկին` ՀՀ պետական և(կամ) տեղական ինքնակառավարման մարմիններին և(կամ) օտարերկրյա պետական լիազոր մարմիններին (այսուհետ` Լիազոր մարմին) և/կամ վերջինիս կողմից նշված անձանց տրամադրել Հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը՝ ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում՝ ՀՀ հարկային օրենսգրքի 80.2 գլխով, Օտարեկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտով, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից հրապարակված Միասնական հաշվետվողական ստանդարտով, միջազգային և (կամ) միջպետական այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով:
Հարգանքով՝
Արդշինբանկ