Վարկավորման պայմանների կառուցվածքի փոփոխություններ

Հարգելի՛ հաճախորդներ,

 

Ձեր վարկային պայմանագրի անբաժանելի մաս կազմող վարկավորման պայմանների կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, ըստ որի՝ վարկի ժամկետանց մասի նկատմամբ հաշվարկվող տոկոսի վերաբերյալ կարգավորումը տեղափոխվել և սահմանվել է վարկի հիմնական պայմաններին վերաբերող բաժնում: Հայտնում ենք, որ սույն փոփոխությամբ վարկի ժամկետանց մասի նկատմամբ հաշվարկվող տոկոսի չափի փոփոխություն տեղի չի ունեցել: Վարկավորման ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում՝ Ձեր վարկի վարկատեսակին վերաբերող բաժնում։