Փոփոխություն Դալմա մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկում

Հարգելի՛ հաճախորդներ,

 

2026 թվականի հուլիս 18-ից մինչև օգոստոսի 31-ը Արդշինբանկի «Դալմա» մասնաճյուղը կաշխատի փոփոխված աշխատանքային գրաֆիկով ՝ երկ–կիր՝ 18:00–21:00 :

Այս ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվեն դրամարկղային գործառնությունները, իսկ բանկային այլ ծառայությունները կմատուցվեն որոշակի սահմանափակումներով:  

Սահմանափակումը պայմանավորված է մասնաճյուղում իրականացվող վերանորոգման աշխատանքներով, որոնց նպատակն է ստեղծել առավել հարմարավետ և ժամանակակից սպասարկման պայմաններ։

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կանխիկ գործառնություններ կարող եք իրականացնել ինչպես «Դալմա Գարդեն Մոլ»-ի տարածքում առկա բանկոմատի միջոցով, այնպես էլ Արդշինբանկի ցանկացած այլ մասնաճյուղում, այդ թվում՝ մոտակա «Բյուզանդ» մասնաճյուղում (հասցե՝ Մաշտոցի պող. 15/5 , երկ–ուրբ՝ 09:00–22:00, շաբ–կիր՝ 09:00–21:00):

 

Հիշեցնենք, որ բանկային մի շարք գործարքներ կարող եք իրականացնել Արդշինբանկի Մոբայլ Բանկինգ հավելվածի և Հեռախոսային Բանկինգ ծառայության միջոցով:

 

Տեղեկացնում ենք նաև, որ «Դալմա Գարդեն Մոլ»-ի տարածքում աշխատելու է Արդշինբանկի տաղավար, որտեղ կարող եք ստանալ խորհրդատվություն բանկային ծառայությունների վերաբերյալ։

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել բանկի շուրջօրյա գործող Զանգերի կենտրոնի հետ՝ (+374) 12 22 22 22 հեռախոսահամարով։ 

 

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար։

 

Հարգանքով՝
Արդշինբանկ