Փոփոխություններ սոցիալական փաթեթի հատուկ հաշիվների բացման և սպասարկման պայմաններում

Հարգելի՛ հաճախորդներ,

 

Սոցիալական փաթեթի հատուկ հաշիվների բացման և սպասարկման պայմաններում կատարվել են փոփոխություններ

Պայմաններում ներառվել է «փոխկապակցված անձ» հասկացությունը՝ համաձայն ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի։ Փոխկապակցված անձ է համարվում հաճախորդի (ապահովագրավճար վճարողի) կողմից սահմանված՝ հայր, մայր, ամուսին, զավակ, որդեգրող, որդեգրված, խնամակալ կամ խնամարկյալ, որոնց վրա օրենքով չի տարածվում առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը։

 

Հեռացվել է պարտադիր կանխարգելիչ բժշկական զննություն անցնելու պահանջը։

 

Ավելացվել է սոցիալական փաթեթի շահառուին փոխկապակցված անձի համար ապահովագրավճար վճարելու հնարավորություն։

 

Ավելացվել է զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների՝ ախտորոշիչ հետազոտություններից և ստոմատոլոգիական ծառայություններից օգտվել հնարավորությունը։

 

Բանկի իրավունքի սահմանում


Բանկը կարող է կասեցնել կամ դադարեցնել հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականների կատարումը (հաստատումը), եթե՝

- ներկայացված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ կամ 

  • սոցիալական փաթեթի հաշվում առկա են ձևակերպված և դեռևս չկատարված պարտավորություններ։
  •  

Նշված դեպքերում առաջացող հետևանքների և ռիսկերի պատասխանատվությունը կրում է հաճախորդը

 

Փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետները՝

- նոր հաճախորդների համար՝ 29.04.2026թ.-ից,

- գործող հաճախորդների համար՝ 12.05.2026թ.-ից:

 

 

Սոցիալական փաթեթի հատուկ հաշվի ամբողջական պայմանները և սակագները ներկայացված են այստեղ։