Արդշինբանկը զգուշացնում է

Հարգելի հաճախորդներ

 

Վերջին շրջանում զգալի ավելացել են զեղծարարության դեպքերը։

 

Զեղծարարները սկսել են կիրառել նոր՝ ավելի քողարկված տարբերակներ՝ ներկայանալով որպես ձեր բջջային օպերատորի աշխատակիցներ։ Սակայն, նրանց հիմնական նպատակը չի փոխվել․ նրանք խաբեությամբ փորձում են ստանալ հաճախորդ քարտային տվյալներ, բջջային հեռախոսին ուղարկված մեկանգամյա ծածկագիր կամ հասանելիություն հաշիվներին։

 

Հորդորում ենք չպատասխանել նման կասկածելի զանգերին, չտրամադրել որևէ տվյալ և չկատարել տրված հրահանգները։

 

Ոչ ոք (այդ թվում Բանկի աշխատակիցը) որևէ պարագայում իրավասու չէ Ձեզանից պահանջելու ստորև նշված տեղեկատվությունը.


◾    Մոբայլ բանկինգ համակարգի մուտքի կամ այլ տվյալներ (օրինակ՝ վարկային քարտի PIN-եր, գաղտանաբառեր և այլն),
◾    SMS-ով ստացված OTP (մեկանգամյա գաղտնաբառ),
◾    Ձեր քարտի համարը, վավերության ժամկետը և CVV կոդը։

 

Եթե կասկածում եք, որ դարձել եք զեղծարարության կամ խարդախության զոհ, անմիջապես զանգահարեք +374 12 22 22 22/60 65 50 00 հեռախոսահամարով: Վարկային քարտով խարդախության դեպքում կարող եք նաև արգելափակել Ձեր քարտն անմիջապես Մոբայլ բանկինգ համակարգում։

 

Եղեք զգոն և տեղեկացված։ Ձեր տվյալների անվտանգությունը մեզ համար առաջնահերթ է։

 

Հարգանքով՝
Արդշինբանկ