Տեղեկացնում ենք, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (մինչև 29.11.2024թ. անվանափոխությունը՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ)՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին միացման գործընթացն ավարտվել է, որի արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի Խորհուրդը 21.04.2025 թվականից գրանցել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Արդշինբանկ» ՓԲԸ-ին գույքի, իրավունքների և պարտականությունների փոխանցման ակտը և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը:
Միաժամանակ, ՀՀ կենտրոնական բանկի Խորհուրդը 21.04.2025 թվականից ուժը կորցրած է ճանաչել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 67 լիցենզիան:
Արդյունքում՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գործունեությունը դադարել է, իսկ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն պահպանել է իր գործունեությունը՝ նաև որպես «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ի իրավահաջորդը:
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Հանրապետության Հրապարակ», «Տերյան», «Գարեգին Նժդեհ», «Դալմա» և «Կոմիտաս» մասնաճյուղերը վերանվանել են համապատասխանաբար «Արդշինբանկ» ՓԲԸ «Հանրապետության Հրապարակ», «Տերյան», «Գարեգին Նժդեհ», «Դալմա» և «Գյուլբենկյան» մասնաճյուղերի, իսկ ՀՀ, ք.Երևան, Պարոնյան փող. 42 շ., տարածք 90 հասցեում գործող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակի հիման վրա ստեղծվել է «Արդշինբանկ» ՓԲԸ «Պարոնյան» անվանմամբ մասնաճյուղ:
Բոլոր մասնաճյուղերի գործունեության վայրերը մնացել են անփոփոխ:
«Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ հաճախորդները սպասարկվում են «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից բնականոն կերպով՝ կնքված պայմանագրերի շրջանակներում:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «Արդշինբանկ» ՓԲԸ +374 12 22 22 22/ 60 655 000 շուրջօրյա հեռախոսահամարով, այցելել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ կամ դիմել Ձեր անհատական մենեջերին։
«Արդշինբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ. ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փ. 13, 13/1:
էլեկտրոնային հասցե. ashb@ardshinbank.am
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի, այդ թվում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կազմում ընդգրկված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի կոնտակտային տվյալներին կարող եք ծանոթանալ այցելելով ardshinbank.am ինտերնետային կայք:
Շնորհակալություն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ծառայություններից օգտվելու համար: