Հարգելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 17-ը ներառյալ «Արդշինբանկ» ԲԲԸ կողմից իրականացվելու է անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի հրապարակային առաջարկ և տեղաբաշխում հետևյալ պայմաններով`
|
ԴԱՍԸ |
Անվանական արժեկտրոնային |
|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ |
100 ԱՄՆ դոլար |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ |
10,000,000 ԱՄՆ դոլար |
|
ՔԱՆԱԿԸ |
100,000 հատ |
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
60 ամիս |
|
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ |
17.08.2026 |
|
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ |
17.08.2031 |
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ |
5% |
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
6 ամիս |
|
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ |
«Արդշինբանկ» ԲԲԸ |
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1/432 Ա որոշմամբ գրանցվել է «Արդշինբանկ» ԲԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը, ընդ որում՝ նշված Ծրագրային ազդագրի լրացումը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հուլիսի 24-ի թիվ 1/311 Ա որոշմամբ։
Պարտատոմսերը նախատեսվում է ցուցակել Հայաստանի ֆոնդային բորսայում, որտեղ ընտրված շուկա ստեղծողի կողմից կիրականացվեն ամենօրյա երկկողմանի գնանշումներ:
Ծրագրային ազդագրի, դրա լրացման և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել Բանկի ինտերնետային՝ www.ardshinbank.am կայքից, իսկ թղթային տարբերակ կարող եք ստանալ` այցելելով «Արդշինբանկ» ԲԲԸ գլխամասային գրասենյակ Գրիգոր Լուսավորիչ 13, 13/1 հասցեով:
Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է սահմանված կարգով լրացնել և պատշաճ կերպով «Արդշինբանկ» ԲԲԸ առաքել կամ ներկայացնել Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Արդշինբանկ» ԲԲԸ առաքումից կամ ներկայացումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը, պարտատոմս ձեռք բերել ցանկացող՝ Բանկի հաշվետեր իրավաբանական/ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն «Արդշինբանկ» ԲԲԸ-ում բացված իրենց համապատասխան հաշվեհամարներին, իսկ ոչ հաշվետեր իրավաբանական/ֆիզիկական անձինք՝ թողարկման նպատակով «Արդշինբանկ» ԲԲԸ-ում բացված 2470062828560000 տարանցիկ հաշվեհամարին պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմս ձեռք բերելու համար:
Պարտատոմսերի ձեռքբերման և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել «Արդշինբանկ» ԲԲԸ ցանկացած մասնաճյուղ կամ կապ հաստատել հետևյալ կապի միջոցներով՝
Էլ. փոստ՝ investments@ardshinbank.am
Հեռ.` (+37444) 778045