Տեղեկացնում ենք, որ Արդշինբանկ ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով հաճախորդամետ
գործունեության իր սկզբունքին, նախաձեռնել է ՍՏԱՏՈՒՍ և ՊԼՅՈՒՍ փաթեթների պայմանների վերանայում։
Մեր նպատակն է Ձեզ հասանելիություն տալ ավելի
ընդլայնված պրոդուկտների ցանկին և հավելյալ ծառայություններին՝ համակցելով ֆինանսական
և առօրյա բանկային գործառնությունների առավելությունները մեկ ամբողջական լուծման մեջ։
Վերանայված փաթեթները ներառում են․
◾ ուլտրա-պրեմիում դասի վարկային և դեբետային քարտեր՝ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար,
◾ ցպահանջ խնայողությունների դիմաց կուտակվող տոկոսագումարներ,
◾ արտոնություններ առօրյա գործառնությունների համար,
◾ արտոնություններ միջազգային փոխանցումների համար։
Նպատակ ունենալով շարունակաբար բարելավել Ձեր
փորձառությունը՝ առաջիկայում փուլային տարբերակով ներդրվելու են նաև փաթեթի
շրջանակում հատուկ մշակված պրոդուկտներ, անհատականացված սպասարկման մոդել, ինչպես նաև
Ձեր կենսակերպին համահունչ մի շարք հավելյալ ծառայություններ։
Տեղեկացնում ենք, որ
Ձեր գործող փաթեթի սպասարկման վճարը մնում է անփոփոխ, իսկ պայմանների փոփոխությունները
չեն տարածվում Ձեր գործող վարկերի համար։
Պայմաններն ուժի մեջ
են մտնում 29․09․2025թ-ից։
ՍՏԱՏՈՒՍ փաթեթի համար նախատեսված արտոնությունների ամբողջական ցանկը
մշտապես հասանելի է լինելու այստեղ։
ՊԼՅՈՒՍ փաթեթի համար նախատեսված արտոնությունների ամբողջական ցանկը մշտապես հասանելի է լինելու այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել
+374 12 22 22 22/ 60 655 000 շուրջօրյա հեռախոսահամարով կամ դիմել Ձեր անհատական
մենեջերին, ինչպես նաև այցելել Բանկի մասնաճյուղ՝ Պարոնյան 42 հասցեով:
Շնորհակալ ենք վստահության և համագործակցության համար։
Հարգանքով՝
«Արդշինբանկ» ՓԲԸ