Տեխնիկական վերազինում

Հարգելի հաճախորդներ,

 

Տեղեկացնում ենք, որ 20.06.2026թ. ժամը 20:00-ից մինչև 21.06.2026թ. ժամը 09:00-ն բանկն իրականացնելու է տեխնիկական վերազինման աշխատանքներ։ Վերոնշյալի արդյունքում նշված ժամանակահատվածում անհասանելի են լինելու հետևյալ համակարգերը և ծառայությունները․

 

• Mobile Banking, Internet Banking,
• վճարային տերմինալներով վճարումներ։

 

Ստորև ներկայացված մասնաճյուղերը 20.06.2026թ․-ին կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով.

Կասկադ՝ 09:15 - 18:15
Բյուզանդ՝ 09:00 - 18:15
• Երազ՝ 09:15 - 18:15
• Դալմա՝ 10:00 - 18:15
Զվարթնոց՝ մինչև 18:15, իսկ 21.06.2026թ․-ին՝ սկսած 09:15-ից 
 

Բանկոմատային ցանցն աշխատելու է բնականոն հունով՝ բացառությամբ կանխիկի մուտքագրման գործառույթի, երբ գումարը մուտքագրվում է անմիջապես հաշվեհամարին։

Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության համար։

Շնորհակալություն, որ օգտվում եք մեր ծառայություններից։

 

Մանրամասների համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝  (+374) 12 22 22 22, (+374) 60 65 50 00։ 

 

Հարգանքով՝
Արդշինբանկ