Հարգելի հաճախորդներ
Տեղեկացնում ենք, որ 25.10.2025թ. 18:00-ից մինչև 26.10.2025թ. 09:00 (15 ժամ) Բանկն իրականացնելու է տեխնիկական վերազինման աշխատանքներ։ Վերոնշյալի արդյունքում նշված ժամանակահատվածում չեն աշխատելու «Զվարթնոց», «Բյուզանդ», «Կասկադ», «Երազ», «Դալմա» մասնաճյուղերը և անհասանելի են լինելու հետևյալ համակարգերը և ծառայությունները՝
• Mobile Banking, Internet Banking
• Վճարային տերմինալներով վճարումներ
Բանկոմատային ցանցն աշխատելու է բնականոն հունով՝ բացառությամբ կանխիկի մուտքագրման գործառույթի, երբ գումարը մուտքագրվում է անմիջապես հաշվեհամարին։
Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության համար։ Շնորհակալություն, որ օգտվում եք մեր ծառայություններից։
Մանրամասների համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374) 12 22 22 22, (+374) 60 65 50 00։
Հարգանքով՝
Արդշինբանկ