Հարգելի՛ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ 17․03․2026թ․-ից Արդշինբանկի քարտերով Ամերիաբանկի բանկոմատներից գումար կանխիկացնելու դեպքում ի հավելումն գործող միջնորդավճարների կիրառվելու է լրացուցիչ միջնորդավճար, որը սահմանված չէ Արդշինբանկի կողմից և գանձվում է Ամերիաբանկի կողմից։
Հիշեցնում ենք, որ Արդշինբանկի դեբետային քարտերով Arca համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներից կարող եք կատարել օրական մինչև 100,000 ՀՀ դրամի անվճար կանխիկացում, մանրամասներն այստեղ։
Աշխատավարձային և կենսաթոշակային քարտերի դեպքում Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացումը իրականացվում է անվճար։
Արդշինբանկն ունի Հայաստանում ամենամեծ բանկոմատային ցանցը․ մեր 193 բանկոմատները հասանելի են բոլոր մարզերում։