Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 204 Ա որոշման՝ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության և այսուհետ գործելու է «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերություն («Արդշինբանկ» ԲԲԸ) անվամբ:
«Արդշինբանկ» ԲԲԸ հանդիսանում է «Արդշինբանկ» ՓԲԸ լիիրավ իրավահաջորդը, հաճախորդների սպասարկումը շարունակվում է բնականոն կերպով:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «Արդշինբանկ» ԲԲԸ +374 12 22 22 22 / 60 655 000 շուրջօրյա հեռախոսահամարով, այցելել «Արդշինբանկ» ԲԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ, կամ դիմել Ձեր անհատական մենեջերին։
«Արդշինբանկ» ԲԲԸ գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փ. 13, 13/1:
Կայքի հասցե՝ ardshinbank.am
էլեկտրոնային հասցե՝ ashb@ardshinbank.am
Շնորհակալություն «Արդշինբանկ» ԲԲԸ-ի ծառայություններից օգտվելու համար: