Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.
որտեղ՝
i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR),
A - կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը),
n - կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը,
N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը,
Kn - կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը,
Dn - կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով,
Օրինակ.
Վարկի գումար – 1,000,000 ՀՀ դրամ,
Վարկի անվանական տոկոսադրույք – 16% տարեկան,
Մարման ժամկետ – 60 ամիս,
Վարկի մարման եղանակ - անուիտետային (ամսական հավասարաչափ վճարումներ),
Վարկային հայտի ուսումնասիրության վճար – 5,000 ՀՀ դրամ:
Տվյալ դեպքում վարկի ամսական վճարը կկազմի 24,318 ՀՀ դրամ, իսկ վարկի փաստացի տոկոսադրույքը կկազմի 17.46%