Ինչով ենք մենք առաջնորդվում
Կայուն կամ շարունակական զարգացումը դարձել է մեր բիզնեսի վարման հիմնարար սկզբունքներից մեկը: Ի՞նչ է դա նշանակում. սա այն զարգացումն է, որ կապահովագրի մարդկության հետագա գոյությունը ռեսուրսների սխալ օգտագործումից առաջացող վնասներից: Մենք ստեղծում ենք կայուն հարաբերություններ, ուշադիր ենք կառավարման բարձր չափանիշների նկատմամբ: Մենք անում ենք ամեն հնարավորը, որ մեր բիզնեսի արդյունքում հնարավոր լինի լուծել մարդու կարիքները ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար:
Օգտագործելով միջազգային փորձը մենք աջակցում ենք կլիմայական ճգնաժամի հիմնախնդիրների լուծմանը և ածխածնի արտանետումների կրճատմանը։ Մենք գիտակցում ենք Արդշինբանկի ազդեցության կարևորությունը մեր երկրի տնտեսության զարգացման և բազմաթիվ տնտեսվարողների գործունեության վրա: Ահա թե ինչու մենք պատասխանատու ենք ինչպես մեր, այնպես էլ մեր հաճախորդների գործունեւոթյան կայունության համար: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին կյանքի կոչել իրենց գաղափարները և աջակցել տնտեսության զարգացմանը՝ մնալով սոցիալապես պատասխանատու և հոգ տանելով շրջակա միջավայրի մասին:
Մենք հավատում ենք, որ այսօրվա պատասխանատու Բանկը կապահովի բարեկեցիկ և կայուն ապագա գալիք սերունդների համար՝ մեր բիզնես նպատակները համահունչ դարձնելով գլոբալ կայուն զարգացման նպատակներին:
Մենք ներդրել ենք բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգ՝ ավելի կայուն և պատասխանատու ապագա ունենալու համար: Այդ նպատակով մենք ստեղծել ենք արագ արձագանքման կապուղի, կարևորելով ձեր կարծիքը և կիսելով մեր կողմից ֆինանսավորվող նախագծերի վերաբերյալ ձեր մտահոգությունները, պատրաստ ենք լուծում տալ բարձրաձայնված խնդիրներին։