Արդշինբանկը հանդիսանում է Կենսաթոշակային համակարգի Հաշվի օպերատոր և 2013 թվականի դեկտեմբերի 10-ից կատարում է 
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի Մասնակիցների սպասարկում
Հաշվի օպերատորների միջոցով 1974 թվականից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները) կարող են ընտրել կենսաթոշակային ֆոնդ/ֆոնդի կառավարիչ, հետագայում փոխել այն, իրականացնել փայերի փոխանակում կամ տեղեկատվություն ստանալ իրենց կենսաթոշակային հաշվի վերաբերյալ, կարող են անձնական տվյալներում փոփոխություն կատարել, հետագայում ընտրել կենսաթոշակի ստացման եղանակ և այլն:

Պարտադիր կուտակային բաղադրիչին կարելի է միանալ նաև կամավորության սկզբունքով, որին կարող է անդամակցել ցանկացած անձ՝ անկախ տարիքից: Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով միանալու մասին որոշումը վերջնական է, և մասնակիցները հետագայում չեն կարող հրաժարվել մասնակցությունից:

 

Դուք կարող եք ցանկացած պահի փոխել Ձեր ակտիվ ֆոնդի կառավարչին, կենսաթոշակային ֆոնդը՝ ներկայացնելով Պարտադիր կենսաթոշակային ֆոնդը և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում, որից հետո Ձեր հետագա կուտակային վճարները կուղղվեն Ձեր կողմից ընտրված նոր ֆոնդին:

 

2015 թվականից Դուք կարող եք ցանկացած պահի մարել համապատասխան ֆոնդերում կուտակված փայերը և մարված փայերի արժեքին համապատասխան ձեռք բերել փայեր այլ ֆոնդերում՝ ներկայացնելով Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դիմում:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են ընտրել իրենց կենսաթոշակային ֆոնդը և ֆոնդի կառավարչին նաև այցելելով www.cda.am  կայք էջի «Իմ Հաշիվը» բաժինը, ինչպես նաև Բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածի «Կենսաթոշակային հաշիվ» ենթաբաժնից կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ:

 

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Abcfinance.am կայքի Կենսաթոշակային հաշիվ էջում, ինչպես նաև անվճար «թեժ գծով» 114 հեռախոսահամարով (մարզերից՝ 0 800 114), կամ զանգահարելով (+374 12) 22 22 22 հեռախոսահամարով։