Արդշինբանկի օնլայն հարթակներում Ստոպ գործիքի օգտագործում

Ծառայության արգելափակումը կիրառվում է բանկի բոլոր օնլայն հարթակներում միաժամանակ։


Ձեր կողմից Ստոպ գործիքի կիրառմամբ արգելափակված ծառայությունը համարվում է արգելափակված՝ բանկի բոլոր օնլայն հարթակներում, անկախ այն հանգամանքից, թե որ օնլայն հարթակի միջոցով է կատարվել արգելափակումը։ 

Մոբայլ բանկինգով արգելափակվող ծառայությունների ցանկ․

 
•    վարկի ստացում,
•    այլ անձի վարկի մարում,
•    ավանդի նվազեցում, 
•    ավանդի խզում,
•    փոխանցում իմ բանկի հաճախորդին,
•    փոխանցում այլ բանկի հաշվին, 
•    փոխանցում այլ բանկի քարտին,
•    փոխանցում բանկոմատին,
•    փոխանցում հեռախոսահամարով,
•    միջազգային փոխանցումներ,
•    բուքմեյքերական հաշվի լիցքավորում,
•    քարտի կցում դրամապանակին,
•    հաշվի բացում,
•    քարտի պատվեր,
•    այլ բանկի քարտի կցում։

 

Արգելափակումը կամ ապաարգելափակումն իրականացնելու համար անհրաժեշտ է․
1. մուտք գործել Արդշինբանկի մոբայլ բանկինգ հավելված,
2. բացել «Օգտվողի կառավարում» բաժինը,
3. անցնել «Իրավասությունների կառավարում» ենթաբաժին,
4. ընտրել «Ծառայությունների կառավարում» դաշտը,
5. արգելափակել կամ ապաարգելափակել ձեզ անհրաժեշտ ծառայությունը,
6. հաստատել գործողությունը՝ էկրանին բացված հաղորդագրությամբ։

 

Ստոպ գործիքը հասանելի է նաև Մոբայլ բանկինգի գլխավոր էջում՝ հաճախ կատարվող գործարքների ցանկում։

 

I-Banking համակարգով արգելափակվող ծառայությունների ցանկ․
•    վարկի մարում,
•    ավանդի նվազեցում,
•    ավանդի խզում,
•    փոխանցումներ ՀՀ տարածքում,
•    միջազգային փոխանցումներ,
•    հաշվի բացում։

 

Արգելափակումը կամ ապաարգելափակումն իրականացնելու համար անհրաժեշտ է․ 
1.    մուտք գործել Արդշինբանկի I-Banking համակարգ,
2.  հիմնական էջում սեղմել «🛇» կոճակը,
4.  մուտք գործել «Ծառայությունների սահմանափակում» էջը,
5.  արգելափակել կամ ապաարգելափակել ձեզ անհրաժեշտ ծառայությունը,
6.  հաստատել գործողությունը՝ էկրանին բացված հաղորդագրությամբ։

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկ՝ (+374) 12 22 22 22 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ դիմել ձեր անհատական մենեջերին։