Logo

Ընտրեք ձեր կենսաթոշակային ֆոնդը

Ծանոթացեք կենսաթոշակային ֆոնդերի տեսակներին, ստուգեք, թե որ ֆոնդում են գտնվում ձեր կուտակումները և, անհրաժեշտության դեպքում, ընտրեք կամ փոխեք այն՝ Արդշինբանկի մոբայլ հավելվածի միջոցով։

Ընտրեք ձեր կենսաթոշակային ֆոնդը

Ինչից սկսել

1. Արդշինբանկի մոբայլ հավելվածի միջոցով ստուգել, թե որքան են կազմում ձեր կենսաթոշակային կուտակումները

2. Ծանոթանալ կենսաթոշակային ֆոնդերի տեսակներին

3. Ընտրել կամ փոխել կենսաթոշակային ֆոնդը

Ի՞նչ է պետք հաշվի առնել կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից առաջ

  • կենսաթոշակային տարիքին հասնելու տարիների քանակը
  • ռիսկի նկատմամբ ձեր վերաբերմունքը
  • ֆոնդի պատմական կատարողականը
  • Ձեր երկարաժամկետ ֆինանսական նպատակները

Այս էջում ներկայացված տեղեկատվությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի հանդիսանում ներդրումային խորհրդատվություն։ Արդշինբանկը չի առաջարկում որևէ կոնկրետ կենսաթոշակային ֆոնդ կամ ֆոնդի կառավարիչ։ Կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարում է հաճախորդը՝ իր գնահատականի, նպատակների և նախասիրությունների հիման վրա։

❗ Չկա բոլորի համար լավագույն ֆոնդը։ Լավագույն ընտրությունն այն ֆոնդն է, որը համապատասխանում է.


  • 🔷 մինչև կենսաթոշակի անցնելը մնացած տարիների քանակին,
  • 🔷 ռիսկի նկատմամբ ձեր վերաբերմունքին,
  • 🔷 երկարաժամկետ ֆինանսական նպատակներին։

Ռիսկայնության, եկամտաբերությունների տարբերության մասին տեղեկատվություն և համեմատական կատարողականին ծանոթանալու համար հղում դեպի ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիայի կայքէջ։

Ինչպե՞ս ընտրել կամ փոխել կենսաթոշակային ֆոնդը

1

Մուտք գործեք Արդշինբանկի 
Մոբայլ հավելված


2

Ընտրեք «Իմ հաշիվը» բաժինը


3

Բացեք «Կենսաթոշակային հաշիվ» բաժինը


4

Ստուգեք, թե որքան են կազմում ձեր կուտակումները


5

Անհրաժեշտության դեպքում ընտրեք «Փոխել ֆոնդը»


6

Հաստատեք ընտրությունը


Հաճախ տրվող հարցեր