1․ Հաճախորդը կամ Հաճախորդ դառնալու նպատակով «Արդշինբանկ» ԲԲԸ-ին (այսուհետ՝ Բանկ) դիմած անձը (այսուհետ՝ Հաճախորդ) տալիս է իր համաձայնությունն առ այն, որ Բանկը մշակի (հավաքում, ամրագրում, մուտքագրում, համակարգում, կազմակերպում, պահպանում, օգտագործում, վերափոխում, վերականգնում, փոխանցում, ուղղում, ուղեփակում, ոչնչացում և այլ գործողությունների կատարում) իր անձնական տվյալները, այն է` անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական քարտի/հանրային ծառայության համարանիշի կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի տվյալներ, հասցե, հեռախոսահամար և/կամ այլ տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Հաճախորդի ինքնությունը համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, Բանկի հետ պայմանագրեր կնքելու, հետագայում Բանկի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու, Բանկի կողմից անցկացվող ակցիաների (առաջարկների), այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
2. Սույն կետի ուժով Հաճախորդը թույլատրում և լիազորում է Բանկին հարցում կատարել իր աշխատանքային վայրր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և/կամ այլ անձանց պատկանող տեղեկատվական համակարգերին (այդ թվում, սակայն չսահմանափակվելով՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, «Նորք սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամ»-ին) ինչպես նաև վերջիններին տրամադրել իր անձնական տվյալները և ստանալ Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ:
3. Անձնական տվյալների մշակման համաձայնությունը համարվում է Հաճախորդի կողմից տրված, և Բանկը ստանում է Հաճախորդի անձնական տվյալները մշակելու իրավունք` Հաճախորդի և Բանկի միջև կնքված պայմանագրերի գործողության ընթացքում այդ պայմանագրերով սահմանված գործողությունների կատարման նպատակով, ինչպես նաև «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն Բանկի հետ համագործակցող կազմակերպություններին/անհատներին տրամադրելու նպատակով, պայմանով, որ դա անհրաժեշտ է Բանկին համապատասխան ծառայությունը մատուցելու և/կամ Բանկի համար աշխատանքներ կատարելու և/կամ գույք ձեռք բերելու համար և/կամ բոլոր այն դեպքերում, երբ այդ տվյալների մշակման պահանջն ուղղակիորեն սահմանված է օրենքով:
4. Հաճախորդի կողմից անձնական տվյալների մշակման մասին համաձայնության գրավոր հետ կանչման, կամ անձնական տվյալների ուղղում կամ ոչնչացում (եթե անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար) կատարելու պահանջ ներկայացնելու դեպքում՝ Բանկը պարտավորվում է դադարեցնել անձնական տվյալների մշակման գործողությունները կամ ուղղել կամ ոչնչացնել անձնական տվյալները 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հաճախորդի և Բանկի միջև առկա չեն չկատարված պարտավորություններ և բացակայում են գործող պայմանագրային հարաբերություններ, այլապես Հաճախորդի և Բանկի միջև պայմանագրային հարաբերությունները ենթակա են դադարեցման` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Հաճախորդի անձնական տվյալների մշակման մասին համաձայնության հետ կանչման կամ անձնական տվյալների ոչնչացում պահանջելու դեպքում Հաճախորդի անձնական տվյալները դադարում են մշակվել Բանկի կողմից, սակայն դրանք պահպանվում են տեղեկատվական արխիվում և կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Համաձայնության հետ կանչը հետադարձ ուժ չունի:
5. Անձնական տվյալների մշակման համաձայնությունը տրվում է պայմանագրերի գործողության ողջ ժամանակահատվածի համար, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այդ դեպքերի համար սահմանված ժամանակահատվածի համար:
6. Հաճախորդի կողմից առցանց գրանցման և հաշվի բացման դեպքում Բանկը կիրառում է Հաճախորդի նույնականացման համակարգ՝ բիոմետրիկ տվյալներով Հաճախորդի նույնականացման համակարգ, որը ենթադրում է Հաճախորդի դեմքի լուսանկարում և տեսանկարահանում և դրա համեմատություն անձը հաստատող փաստաթղթի լուսանկարի հետ, որը գործարկվում է «Սամ ընդ սաբսթանս» ՍՊԸ և իր ենթակապալառու ընկերությունների կողմից։ Հաճախորդը հավաստում է, որ կարդացել, ծանոթացել և ընդունում է «Սամ ընդ սաբսթանս» ՍՊԸ ընկերության գաղտնիության քաղաքականությունը, որը հասանելի է հետևյալ հղմամբ, և տալիս է իր համաձայնությունն առ այն, որ «Սամ ընդ սաբսթանս» ՍՊԸ անձամբ և/կամ իր ենթակապալառու ընկերությունների մասնակցությամբ մշակի իր անձնական տվյալները (Հաճախորդի լուսանկար, տեսանկարահանում)՝ Հաճախորդին ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնելու, Հաճախորդի ինքնությունը պարզելու նպատակով: Ընդ որում, սույն կետի իմաստով անձնական տվյալների մշակման համաձայնությունը տրվում է Բանկի հետ պայմանագրային հարաբերություններ հաստատելու փաստից անկախ և անժամկետ։