Արդշինբանկը միանում է Sevan Startup Summit 2025-ին

Արդեն երրորդ տարին անընդմեջ մենք Sevan Startup Summit-ի Ուժեղ գործընկերն ենք։

 

Այս տարի Sevan Startup Summit-ի մասնակից ՓՄՁ հաճախորդների համար մշակել ենք արտոնյալ պայմաններով փաթեթ։ Կսպասենք ձեզ հուլիսի 20-26-ին մեր տաղավարում, կծանոթացնենք մեր առաջարկներին, որոնք կօգնեն սկսել ձեր գործարար ուղին կամ զարգացնել արդեն գործող բիզնեսը:

 

Ֆորումի ընթացքում մեր տաղավարում կանցկացվեն քննարկումներ, սեմինարներ և խորհրդատվություն բիզնեսում կիրառելի ամենատարբեր թվային գործիքների և լուծումների մասին: Մեր մասնագետները կներկայացնեն տեխնոլոգիական նորույթներ, հարթակներ, կբացահայտեն դրանց կիրառության հնարավորությունները:

Ուժեղ գործընկեր փաթեթ

Փաթեթի սպասարկման վճարանվճար
Փաթեթի գործողության ժամկետ*1 տարի
Բանկային հաշիվների բացում և վարումանվճար (անկախ արժույթից, առանց քանակային սահմանափակման)
Mastercard Business դեբետային քարտի տրամադրում և սպասարկում (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո)** առավելագույնը 5 քարտ անվճար (անկախ արժույթից)
Visa Gold դեբետային քարտի տրամադրում և սպասարկում (ՀՀ դրամ , ԱՄՆ դոլար, եվրո)*** առավելագույնը 5 քարտ անվճար (անկախ արժույթից)
Փոխանցումներ ՀՀ տարածքից դուրս OUR տարբերակով****ամսական 2 փոխանցում՝ գործող սակագնից 50% զեղչով
POS, vPOS, digiPOS, ՀԴՄ/POS անկանխիկ վճարման հնարավորության ակտիվացումանվճար
POS, vPOS, digiPOS, ՀԴՄ/POS սարքի/ծառայության ամսական սպասարկման վճարանվճար
Բիզնես վարկերի վերաֆինանսավորումայլ ֆինանսական հաստատությունից տեղափոխվող վարկ(եր)ի, oվերդրաֆտ(ներ)ի գործող ինտեգրալ տոկոսադրույք -2%*****
Ինտերնետ բանկինգ ծառայության ակտիվացում և սպասարկումանվճար

* Փաթեթի ժամկետի ավարտին այն ենթակա է վերանայման: Մի փաթեթից մյուս փաթեթի անցման և փաթեթի դադարեցման պայմանները` համաձայն հաճախորդի և Բանկի միջև կնքվող դիմում-առաջարկի:

** Քարտերը տրամադրվում են կազմակերպության աշխատակիցների անուններով։

*** Քարտերը տրամադրվում են ընկերության տնօրենին և/կամ տնօրենի որոշմամբ ընկերության ղեկավար մարմնի ներկայացուցչին։ Գործող Visa Gold դեբետային քարտերի ընդհանուր քանակը չի կարող գերազանցել առանձին փաթեթների համար սահմանված առավելագույն քանակը:

**** Փոխանցումը հնարավոր է իրականացնել Բանկ այցելելով կամ Ինտերնետ բանկ համակարգով։

***** ՀՀ դրամի դեպքում՝ ոչ պակաս 10.75%, ԱՄՆ դոլարի դեպքում՝ ոչ պակաս 8%։

Արդշինբանկի մասնագետները կիսվում են իրենց փորձով
Փաթեթի հայտ