Մեր գործունեությունն ուղղված է ինչպես հաճախորդների, այնպես էլ գործընկերների շրջանում սոցիալական պատասխանատվության փորձի կիրառմանը։
Մենք ունենք բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման համապարփակ մոտեցում, որի նպատակն է նվազեցնել հնարավոր ֆինանսական և հեղինակային ռիսկերը։
Վերջինիս իրագործման հիմնական սկզբունքներն են․
◾ Բնապահպանական և սոցիալական ռիսկերի համակարգային գնահատում և վերահսկում։
◾ Բնությանը, խոցելի խմբերին կամ սոցիալական հավասարությանը չվնասող նախագծերի ֆինանսավորում:
◾ ՀՀ օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխանություն։
◾ Համագործակցոություն միջազգային կառույցների և շահագրգիռ կողմերի հետ։
◾ Արտաքին բողոքարկման մեխանիզմի օգտագործում՝ ֆինանսավորված ծրագրերի հնարավոր բացասական հետևանքները կանխելու նպատակով։
Մենք մշակում ենք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս բնապահպանական և սոցիալական ոլորտներում իրականացնել շարունակական մոնիթորինգ, իսկ հավաքագրված տվյալները օգտագործել բանկի գործունեությունը ավելի կայուն և պատասխանատու դարձնելու համար։
Բանկի բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգը տարածվում է նաև գործընկեր կազմակերպությունների վրա: Գործընկերային հարաբերություններ ստեղծելիս մենք առաջնահերթություն ենք տալիս այն կազմակերպություններին, որոնք համապատասխանում են մեր կողմից սահմանված բնապահպանական և սոցիալական վարքագծին՝ պատասխանատու մոտեցում բնական ռեսուրսների օգտագործման հարցում, անվտանգ աշխատանքային միջավայր, հավասար հնարավորություններ և խտրականության բացառում բոլոր աշատակիցների նկատմամբ:
Մենք համագործակցում ենք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են IFC (International Finance Corporation), FMO (Dutch Development Bank) և EIB (European Investment Bank), ինչը հնարավորություն է տալիս բանկին ապահովել պատասխանատու ֆինանսավորում՝ համատեղելով տնտեսական աճն ու շրջակա միջավայրի պահպանությունը։