Սվիփը ներդրումային գործիք է, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կառավարել ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ դրանք ավտոմատ կերպով ուղղելով դրամական շուկայի ներդրումային ֆոնդերում ներդրմանը։ Այսպիսով, հաճախորդը կարող է ստանալ եկամուտ՝ ներդրումային ֆոնդի պայմաններին համապատասխան։

|
Սվիփ գործարքների իրականացման ծառայություն - ուժի մեջ է 14․08․2026թ |
|
|
Սվիփ ծառայության մատուցման սակագներ ու պայմաններ |
|
|
Գործարքի արժույթ |
ԱՄՆ դոլար |
|
Գործարքի նվազագույն գումար |
չի սահմանվում |
|
Գործարքի առավելագույն գումար |
200,000.00 ԱՄՆ դոլար |
|
Գործարքի գործողության ժամկետ |
անժամկետ |
|
Գործարքի կատարման սակագին1 |
0.50 % (տարեկան) |
|
Տարեկան տոկոսային եկամտաբերություն |
Դրամական շուկայի ներդրումային ֆոնդի կողմից կիրառվող տոկոսի չափով |
|
Տոկոսագումարի վճարում |
մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային օրը |
|
Սվիփ հաշվի բացում, սպասարկում և փակում |
անվճար |
|
Գործարքի գումարի համալրում2 |
թույլատրվում է |
|
- Գործարքի կնքման համար հիմք է հանդիսանում հաճախորդի կողմից սվիփ հաշվին գումարի ապահովումը գործարքի կնքման օրը ժամը 16:00 դրությամբ:3 - Հավելյալ տեղեկատվությունը ներառված է ««Արդշինբանկ» ԲԲԸ բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում»: |
|
|
- Դրամական շուկայի ներդրումային ֆոնդերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է «Արդշինբանկ» ԲԲԸ պաշտոնական ինտերնետային www.ardshinbank.am կայքում: |
|
|
1 Հաշվարկի համար հիմք է ընդունվում հաշվետու ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ առկա գործարքի ծավալը: Սակագները գանձվում են ՀՀ դրամով անհրաժեշտության դեպքում կիրառելով գանձման պահի դրությամբ Բանկի անկանխիկ առքի փոխարժեքը: Սակագներով սահմանված վճարները Բանկի կողմից գանձվում են Սվիփ գործարքի դադարեցման ժամանակ, իսկ գործող գործարքների դեպքում՝ ամսական պարբերականությամբ՝ հաշվետու ամսվա ընթացքում հաշվեգրված տոկոսագումարներից: 2 Գործարքի գումարի համալրում թույլատրվում է Բանկի և հաճախորդի միջև կնքված պայմանագրի գործողության ընթացքում, սակայն համալրման և գործող գործարքի գումարների հանրագումարը չպետք է գերազանցի սույն պայմաններով սահմանված գործարքի առավելագույն գումարի չափը, 3 Բանկը կարող է կատարել Սվիփ գործարքը Հաճախորդի կողմից գումարը սահմանված ժամից հետո ապահովելու դեպքում: |
|
|
Թիրախային սեգմենտ |
|
|
Սվիփ ծառայությունը նախատեսված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: |
|
Սվիփ ծառայության մատուցման պայմանները, այդ թվում՝ ծառայության շրջանակում Բանկի և հաճախորդի միջև պայմանագրի կնքման կարգը, հաճախորդի կողմից վճարումների իրականացման պայմանները, ժամկետներն ու եղանակները, Բանկի կողմից պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, սվիփ գործարքի կատարման ընթացակարգը, ինչպես նաև պայմանագրի դադարեցման կարգն ու այլ համապատասխան դրույթներ, ներկայացված են Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների Ներդրումային ծառայությունների՝ 13-րդ գլխում։
Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ
| Ֆոնդի ISIN | Ֆոնդի անվանում | Ուղենիշային եկամտաբերություն | Ֆոնդի վարկանիշ | Արժույթ | Թարմացման ամսաթիվ | ||
| S&P | Moody's | Fitch | |||||
| IE0004809582 | BlackRock BlackRock ICS US Dollar Liquidity Fund - Core (Di | 3.71% | AAAm | Aaa-mf | AAAmmf | USD | 22-Sep-2026 |
| IE00B39VC867 | BlackRock BlackRock ICS US Treasury Fund - Core (Dis) Share | 3.55% | AAAm | Aaa-mf | AAAmmf | USD | 22-Sep-2026 |
| IE0003763251 | Goldman Sachs Dollar Liquid Reserve | 3.64% | AAAm | Aaa-mf | AAAmmf | USD | 22-Sep-2026 |
| IE0009489620 | HSBC Dollar Liquidity | 3.70% | AAAm | Aaa-mf | AAAmmf | USD | 22-Sep-2026 |
| IE00BF4N1C86 | HSBC US Treasury Liquidity Fund | 3.59% | AAAm | Aaa-mf | AAAmmf | USD | 22-Sep-2026 |
| IE0004329607 | INV US$ Liquidity | 3.72% | AAAm | Aaa-mf | AAAmmf | USD | 22-Sep-2026 |
| LU0103813712 | JPMorgan Liquidity Funds - USD Liquidity LVNAV Fund | 3.68% | AAAm | Aaa-mf | AAAmmf | USD | 22-Sep-2026 |
| LU0176038411 | JPMorgan Liquidity Funds - USD Treasury CNAV Fund | 3.53% | AAAm | Aaa-mf | AAAmmf | USD | 22-Sep-2026 |
| LU0875332040 | Morgan Stanley U.S Dollar Liquidity fund | 3.72% | AAAm | Aaa-mf | AAAmmf | USD | 22-Sep-2026 |
| LU0875336629 | Morgan Stanley US Dollar Treasury Liquidity fund | 3.55% | AAAm | Aaa-mf | AAAmmf | USD | 22-Sep-2026 |
| IE00BBT33L84 | State Street USD Liquidity LVNAV Fund | 3.73% | AAAm | Aaa-mf | AAAmmf | USD | 22-Sep-2026 |
| IE00BGCRWQ00 | UBS (IRL) Select Money Market Fund - US Treasury - Institut | 3.55% | AAAm | AAAmf | AAAmmf | USD | 22-Sep-2026 |
| IE0031437084 | UBS (IRL) Select Money Market Fund - USD - Institutional Sh | 3.70% | AAAm | AAAmf | AAAmmf | USD | 22-Sep-2026 |