Ինչպես տեղեկացանք "Արդշինինվեստբանկից" Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունը 2008-ի հուլիսի 25-ին Ba1 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ վարկանիշներ է շնորհել "Արդշինինվեստբանկին"` տեղական արժութային ավանդների (GLC), ինչպես նաեւ Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ վարկանիշներ` արտարժութային ավանդների չափանիշներով: Միաժամանակ "Արդշինինվեստբանկն" արժանացել է Moody`s-ի ֆինանսական կայունության ("BFSR") D- վարկանիշին: Բոլոր ստացված վարկանիշերի հեռանկարները կայուն են:
"Արդշինինվեստբանկը" Moody`s-ի սանդղակի D- BFSR չափանիշով Ba3 վարկանիշին արժանացել է որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանցն ունեցող բանկերից մեկը, հատկապես ավելացող եւ կայուն շահութաբերությամբ եւ ֆինանսական արդյունավետությամբ: 2007-ին իր ակտիվների մեծությամբ լինելով երկրորդը հանրապետությունում (գրավելով տեղական շուկայի 12,2%-ը), 2008-ի մարտին բանկը դարձավ առաջինն այդ ցուցանիշով: Բանկը նաեւ թիվ 1 հարկատուն է բանկային ոլորտում եւ 19-րդը խոշոր հարկատուների շարքում:
Ստանալով Ba1 երկարաժամկետ տեղական արժույթով ավանդների վարկանիշ "Արդշինինվեստբանկն" ըստ անհրաժեշտության կարող է ստանալ անհապաղ համակարգային օժանդակություն (նշելով, որ տեղական արժութային վերին սահմանը Հայաստանում Baa1 է): Հետեւաբար, Ba1-ը գնահատվում է երկու աստիճան բարձր քան Ba3 Baseline Credit վարկանիշն է:
"Արդշինինվեստբանկի" Ba3/Not Prime արտարժույթով ավանդների վարկանիշը սահմանափակված է Հայաստանին շնորհված վերին սահմանով, եւ այն կարող է բարձրանալ համաձայն այդ սահմանի ավելացման` մինչեւ GLC-ի չափանիշը (այն առայժմ Ba1/Not Prime է):
"Արդշինինվեստբանկի" վարչության նախագահ Արամ Անդրեասյանի հավաստմամբ, Moodys-ի վարկանիշը հնարավորություն կտա ներգրավելու միջոցներ միջազգային կապիտալի շուկաներից, ինչպես նաեւ ավելի զարգացնելու հարաբերությունները հին եւ նոր գործընկերների հետ` Հայաստանում եւ արտերկրում:

Ազգ օրաթերթ 31.07.08