Հարցազրույց "Արդշինինվեստբանկի" վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի հետ
 
-Պրն Կարամանուկյան, անցած տարի "Արդշինինվեստբանկում" կառուցվածքային բարեփոխումներ են իրականցվել։ Ի՞նչ բարեփոխումներ են դրանք և ինչ նպատակներ են հետապնդում։
-Իրականացված կառուցվածքային բարեփոխումների հիմնական նպատակն էր բանկի բիզնեսների՝ բանկային բոլոր տեսակի պրոդուկտների զարգացումը։ Բարեփոխումների արդյունքում մենք վարկային դեպարտամենտի փոխարեն ստեղծեցինք երեք ստորաբաժանումներ՝ Ռազմավարական հաճախորդների հետ աշխատանքի դեպարտամենտ« Փոքր և միջին բիզնեսի զարգացման դեպարտամենտ և Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտ։ Յուրաքանչյուր դեպարտամենտ իր անվանը համահունչ զարգացնելու է կոնկրետ բիզնես ուղղություն« բայց շեշտը դրվելու է փոքր և միջին բիզնեսի զարգացման վրա։ Այսօր տեսնում ենք, որ Հայաստանում շեշտադրումը պետք է կատարել ՓՄՁ զարգացման վրա, որի դերը տնտեսության մեջ պետք է բարձրանա։ Երկարատև ներդրումներ կատարելով փոքր և միջին բիզնեսում` մենք կնպաստենք նաև տնտեսության կայուն զարգացմանը։ Իհարկե, մենք չենք մոռանալու նաև մեր ռազմավարական կորպորատիվ հաճախորդների մասին, և դրա համար ստեղծված մեր դեպարտամենտը թիրախավորված աշխատանք է տանելու` էլ ավելի զարգացնելով այդ ուղղությունը։ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտը աշխատելու է հիմնականում ֆիզիկական անձանց հետ` առաջարկելով տարատեսակ բանկային պրոդուկտներ, կտրամադրվեն նաև միկրովարկեր անհատ ձեռներեցներին և փոքր գյուղացիական տնտեսություններին։
Մեր բանկը առաջիններից մեկն է, որի կազմում արդեն ստեղծվել է Ռիսկերի կառավարման առանձնացված դեպարտամենտ: Այն ունի երեք վարչություն` դա շուկայական և իրացվելիության ռիսկերի վարչությունն է« գործառնական ռիսկերի վարչությունը և, ամենակարևորը, վարկային ռիսկերի վարչությունը։ Սրանք են հիմնական այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք կատարվել են բանկում։ Այս բոլորով էլ ավելի լայն թափով մուտք կգործենք շուկա և կառաջարկենք տարատեսակ բանկային պրոդուկտներ բոլոր մեր հաճախորդներին։
Բիզնեսի զարգացման հիմնական ուղղությունները կոորդինացվելու և ղեկավարվելու են բանկի վարչության նախագահի տեղակալի« բանկի մասնաճյուղային ցանցի ղեկավարի կողմից։
 
-Կառուցվածքային բարեփոխումների արդյունքում հաճախորդների համար որքանո՞վ մատչելի կլինեն ծառայությունները ։
- Մենք ավելի հասանելի ենք դարձնելու մեր ծառայությունները հաճախորդներին« իրականացնելու ենք մարկետինգային ուսումնասիրություններ« ներկա և ապագա հաճախորդներին ցույց ենք տալու մեր տեղը և դիրքը շուկայում։ Հայաստանում բանկայնացման տոկոսը« այսինքն` բանկերում հաշիվների թիվը փոքր է« բնակչության կողմից բանկային ծառայություններից օգտվելու մակարդակը` բավական ցածր։ Բանկայնացման մակարդակը հնարավոր է բարձրացնել դառնալով` ավելի մատչելի և հասանելի հաճախորդների համար։
 
-Վերջերս բանկը զգալի միջազգային վարկային միջոցներ է ներգրավել։ Ի՞նչ ուղղություններով եք իրականացնելու վարկավորումը և հիմնական շեշտադրումը ո՞ր ոլորտների վրա պետք է կատարեք։
-Անցած տարի օրինակ World Business Capital-ից ներգրավված միջոցներով վարկավորման ուղղությունն էր փոքր և միջին բիզնեսի զարգացումը։ Մեկ շաբաթ առաջ մեր բանկը ստորագրեց նաև $10 մլն-ի վարկային պայմանագիր OFID-ի (OPEC Fund for International Development) հետ։ Մեզ համար պատվաբեր է, որ OFID-ը մեր բանկը ընդգրկեց Հայաստանում իր գործընկեր բանկերի շարքում։ Այդ կազմակերպությունը միջոցներ հատկացնում է ոչ միայն մասնավոր կազմակերպություններին« բանկերին« այլև պետություններին՝ տարբեր ծրագրերի ֆինանսավորման նպատակով։ Հայաստանում այդ հեղինակավոր կազմակերպությունը ֆինանսավորում է ենթակառուցվածքային պետական ծրագրեր։
Մեր կողմից OFID-ից ներգրավված երկարաճամկետ ռեսուրսները նույնպես ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։ Ունենալով երկարաժամկետ ռեսուրսներ` մենք կկարողանանք մատուցել մատչելի բանկային ծառայություններ՝ այդ թվում` կիրականացնենք երկարաժամկետ վարկավորում։
Հնարավոր է նաև նոր ռեսուրսների ներգրավում վերականգնվող էներգետիկայի վարկավորման մեր գործունեությունը շարունակելու համար։ Դրա մեջ կմտնի փոքր և միջին հիդրոկայանների ֆինանսավորումը« ինչպես նաև մասնակցությունը վերականգնվող էներգետիկայի այլ նախագծերի։ Իհարկե չենք մոռանա այլ ուղղությունների ֆինասավորումը` լինեն դրանք մեր երկրի համար գերակա« թե այլ ուղղություններ։ Մենք պատրաստ ենք ֆինանսավորել բոլոր տեսակի ձեռնարկություններին և նախագծերին։
 
-Այս տարի այլ միջազգային ֆինանսական կառույցներից նախատեսո՞ւմ եք միջոցներ ներգրավել։
-Մենք բանակցում ենք մի քանի ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնց գործունեության ուղղությունը զարգացման ֆինանսավորումն է։ Կարծում եմ« որ հարկ եղած դեպքում, մինչև տարեվերջ, կկարողանանք մեկ երկու նոր վարկային պայմանագիր ստորագրել։ Մեր խնդիրը ոչ թե միջոցների ներգրավումն է, այլ այդ միջոցների արագ տեղաբաշխումը։ Այդ իսկ պատճառով նախ կտեղաբաշխենք OFID-ից ստացվելիք միջոցները« հետագայում, հարկ եղած դեպքում, նոր միջոցներ կներգրավենք նաև այլ կազմակերպություններից։ OFID-ի միջոցները նախատեսում ենք ամբողջովին տեղաբաշխել այս տարվա ընթացքում։
 
-Վերջին ամիսներին պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է մակրոտնտեսական ցուցանիշների որոշակի բարելավում։ Դա որևէ կերպ արտացոլվո՞ւմ է բանկի վարկառուների և ավանդատուների վարքում։
-Իհարկե, մենք փոփոխություններ տեսնում ենք, և դա երևում է մեր եռամսյակային ցուցանիշներում« որոնք շուտով կհրապարակվեն։ Տեղաշարժ է նկատվել ավանդատու իրավաբանական անձանց մասով, որոնց ավանդները զգալիորեն կրճատվել են։ Դա նշանակում է, որ նրանք տեսնում են տնտեսության բարելավման« զարգացման միտումները և իրենց ավանդները վերածում են ներդրումների։ Ֆիզիկական անձանց գծով ավանդների կրճատում տեղի չի ունեցել« այլ ընդհակառակը` նկատվել է ծավալների աճ։ Դա ևս լավ ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ բանկի նկատմամբ վստահությունը շարունակում է աճել« որ ֆիզիկական անձանց մոտ ավելացել են ազատ միջոցները։ Ցավոք, ավանդների և խնայողությունների զգալի մասը պահվում է արտարժույթով« բայց կան նաև դրամային ավանդներ։
 
-Վերջին շրջանում ԿԲ-ն մի քանի անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դրանով պայմանավորված` Ձեր բանկում վարկավորման պայմանների վերանայում նախատեսո՞ւմ եք։ Եթե այո« ապա որո՞նք են դրանք լինելու։
-Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հիմնականում ազդում է միջբանկային վարկերի և ռեպո գործարքների տոկոսադրույքների վրա« բայց հիմնականում էականորեն չի ազդում վարկավորման տոկոսադրույքների վրա։ Վարկավորման տոկոսադրույքները պետք է մրցակցային լինեն: Բանկային առողջ մրցակցության պայմաններում բոլորը պետք է հիմնվեն վերաֆինանսավորման տոկոսադրույքի և այլ ցուցիչների վրա։ Որպեսզի մնանք մրցունակ` մենք վարկերի տոկոսադրույքների վերանայում դեպի բարձրացում չենք կատարելու« դեպի ներքև` հնարավոր է։
 
-Ի՞նչ կասեք ԿԲ-ի կողմից ներմատիվային դաշտում կատարվող փոփոխությունների մասին: Արդյոք դրանք ուղղված չե՞ն բանկերի ճկուն քաղաքականության սահմանափակմանը։
-ԿԲ-ի կողմից վերջին ժամանակներս կատարվող փոփոխությունները նորմատիվային դաշտում հիմնականում միտված են երկրում դոլարիզացիայի մակարդակի զսպմանը։ Մենք գտնում ենք, որ այդ փոփոխություններն ուղղված են ֆինանսական համակարգի կայունության պահմանմանը և տնտեսության բնականոն կայուն աճ ապահովելուն։
 
-Ձեր բանկը երկրում դոլարիզացիայի մակարդակի կրճատման ուղղությամբ ի՞նչ քայլեր է նախատեսում իրականացնել։
-Դոլարիզացիայի մակարդակի նվազեցմանն ուղղված միջոցառումները մեր երկրի տնտեսությունում գործող բոլոր տնտեսվարողների խնդիրը պետք է լինի։ Դոլարիզացիայի մակարդակի ավելացումը ոչ մեկին` թե՜ տնտեսական գործունեության« թե՜ երկարաժեմկետ պլանավորման առումով, ձեռնտու չէ։ Կարծում եմ, որ թե՜ ֆինանսական հատվածի, թե՜ իրական հատվածի ներկայացուցիչները ձեռք ձեռքի տված պետք է պայքարեն դոլարիզացիայի մակարդակի զսպման և իջեցման ուղղությամբ։
 
-Այս տարի կանխատեսվում է գնաճի բարձր մակարդակ։ Հաշվի առնելով այս հանգամանքը, որքանո՞վ է հնարավոր, որ բաներկը վերանայեն ավանդների տոկոսադրույքները։
-Տնտեսագիտորեն, իհարկե, ավանդների տոկոսադրույքները պետք է համաչափ լինեն ակնկալվող գնաճի մակարդակին։ Սակայն այս պահին« կարծում եմ, որ ավանդների գործող տոկոսադրույքների կտրուկ բարձրացում չի սպասվում« քանի որ բանկերը գերիրացվելի են, և բարձր տոկոսադրույքներով նոր միջոցների ներգրավման անհրաժեշտություն բանկային համակարգը չունի, իսկ արտարժութային ներգրավումների մասով կլինեն նույնիսկ իջեցումներ։
 
Արմենակ Չատինյան, "Կապիտալ" Օրաթերթ, 02.04.2010