Համաշխարհային փորձը վկայում է այն մասին, որ նույնիսկ ամենազարգացած երկրների տնտեսություններում, որտեղ առկա են մեծ թվով գերխոշոր ձեռնարկություններ, երկրի համախառն արդյունքի հիմնական զանգվածը ստեղծվում է մեծ թվով փոքր և միջին ձեռնարկությունների կողմից: Դրանք հանդիսանում են տնտեսության ճկունության և զարգացման երաշխավորներ, վերարտադրության կառուցվածքի պահպանման և շտկման զորեղ միջոց, որը բավարարում է բնակչության պահաջմունքներն աշխատանքի և սոցիալական ծառայությունների բնագավառներում:
Տնտեսության անցումային շրջանում առաջնային խնդիրներից է աշխատանքային գործունեության խթանման և զարգացման, ինքնազբաղվածության տարբեր տեսակների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այդ պարագայում ակնհայտ է դառնում փոքր և միջին բիզնեսի դերը: Փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունն առավել ճկուն է, հետևաաբար նրանք արագ են արձագանքում սպառողական պահանջարկի փոփոխություններին: Փոքր և միջին բիզնեսն ակտիվորեն մասնակցում է միջին խավի ձևավորման գործընթացին, որը հանդիսանում է հասարակության սոցիալական կայունության երաշխիքը:
Ֆինանսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն ունեցավ տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա, որոնց թվում էր նաև փոքր և միջին բիզնեսը, սակայն ՓՄՁ վարկավորմանն ուղղվող ֆինանսական միջոցների մեծ ծավալները վկայում են այն մասին, որ փոքր և միջին բիզնեսի ոլորտում առկա է ֆինանսավորման պահանջարկ, հետևաբար այդ ոլորտում առկա է տնտեսական գործունեության ակտիվություն:
Արդշինինվեստանկը փոքր և միջին ձեռներկատիրական գործունեության վարկավորում իրականացնում է շուրջ 7 տարի` “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ կազմավորման հենց սկզբից: Այս ժամանակահատվածում տրամադրվել են ինչպես մեծածախ ու մանրածախ առևտրի, այնպես էլ արտադրա-արդյունաբերական ոլորտում շրջանառության ծավալների ընդլայնման և կապիտալ ներդրումների իրականացման նպատակով վարկեր: Վարկավորվել են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը` թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, առողջապահությունը, զբոսաշրջությունը, սպասարկման և ծառայությունների բազմաթիվ ոլորտներ:
Բանկի կողմից ՓՄՁ վարկավորում իրականացվում է նաև ձեռնարկատիրության և գյուղատնտեսության զարգացման նպատակով միջազգային ծրագրերից ստացվող վարկային միջոցներով: Նման կառույցների հետ Բանկը համագործակցում է 6-7 տարի:
ՓՄՁ վարկավորումն իրականացվում է վարկերի, վարկային գծերի, օվերդրաֆտների միջոցով: ՓՄՁ հաճախորդներին տրամադրվում են երաշխիքներ, իսկ անհրաժեշտության դեպքում բացվում են ակրեդիտիվներ:
Կարևորելով ՓՄՁ-ի դերը տնտեսության մեջ` Արդշինինվեստբանկում այս տարի ստեղծվեց Փոքր և միջին բիզնեսի զարգացման դեպարտամենտ, ինչն իր ներդրումը կունենա փոքր և միջին բիզնեսի խթանման, տնտեսության զարգացման, առողջ մրցակցային դաշտի ձևավորման, նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության մակարդակի կրճատման և այլ խնդիրների լուծման գործում: Փոքր և միջին բիզնեսի զարգացման դեպարտամենտի ակտիվ գործունեությունը հնարավորություն կտա Բանկին առավել խորությամբ ուսումնասիրել և բացահայտել տվյալ ոլորտի առանձնահատկությունները և բնորոշ ռիսկերը:
Արդշինինվեստբանկի ՓՄՁ վարկավորման քաղաքականությունը միտված է առավել բարենպաստ պայմաններով վարկավորել մեր երկրի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Բանկը տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վարկավորումից բացի առաջարկում է նաև բիզնեսի ընդլայնման, շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման համար վարկեր և վարկային գծեր:
Արդշինինվեստբանկը, հանդիսանալով կայուն և վստահելի գործընկեր, որը միշտ մտածում է իր հաճախորդների շահերի մասին, ներկայումս առաջարկում է ձեռնարկատիրական վարկեր և վարկային գծեր, որոնց առանձնահատկություններն են` վարկային դիմումի նվազագույն պահանջները, վարկի արագ տրամադրումը, ցածր տոկոսադրույքը (սկսած տարեկան 12%-ից), վարկի մայր գումարի և տոկոսային վճարումների անհատական գրաֆիկը` հարմարեցված հաճախորդի բիզնեսի առանձնահատկություններին, գրավի արդյունավետ գնահատումը և գնահատված լիկվիդային արժեքի մինչև 70 տոկոսի չափով վարկի տրամադրումը, ինչպես նաև տոկոսադրույքի նվազեցումը` բարեխիղճ և հավատարիմ հաճախորդների համար: Վարկերը տրամադրվում են Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում Հայաստանի բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:
"Հայաստանի Հանրապետություն" Օրաթերթ, 14.05.2010