2009թ. Արդշինինվեստբանկի 'Լավագույն կառավարիչ' ճանաչված 'Էջմիածին' մասնաճյուղի կառավարիչ

Սասուն Սեդրակյանին Վարչության նիստի ընթացքում, հանդիսավոր պայմաններում, հանձնվեց մրցանակային գավաթ, պատվոգիր և դրամական պարգև:
Հատկանշական է, որ 2009թ. ճգնաժամային տարում 'Էջմիածին' մասնաճյուղն ապահովել է ավելի քան 90 մլն ՀՀ դրամի շահույթ:
Խրախուսական նման միջոցառումը ապացուցում է, որ Բանկում կիրառվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր աշխատակցի կատարված աշխատանքի նկատմամբ: Գավաթը լինելու է փոխանցիկ և յուրաքանչյու տարի այն տրվելու է լավագույն ցուցանիշներ ունեցող մասնաճյուղի կառավարչին: