Հայաստանի բանկերից առաջինը "Արդշինինվեստբանկը" պայմանագիր կնքեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ այն մասին, որ պատրաստ է սպասարկելու կենսաթոշակառուներին եւ բանկի միջոցով վճարելու նրանց թոշակները: Ինչպես է դա տեղի ունենալու եւ ինչ այլ առավելություններ է առաջարկում կենսաթոշակառուներին "Արդշինինվեստբանկը", զրուցեցինք բանկի մանրածախ բիզնեսի գծով փոխտնօրեն Արմեն Գասպարյանի հետ
- Ինչ է առաջարկում "Արդշինինվեստբանկն" այն կենսաթոշակառուներին, որոնք կցանկանան իրենց թոշակները ստանալ ձեր բանկից
- Բանկերի միջոցով կենսաթոշակների վճարման մի քանի տարբերակներից կարեւորում եւ առավել մեծ ուշադրություն ենք դարձնում վճարային քարտերի միջոցով վճարմանը: Դա հիմնականում պայմանավորված է այն փաստով, որ վճարային քարտերը, նախեւառաջ, առավել քաղաքակիրթ եւ առավել զարգացած վճարամիջոց են հանդիսանում Երկրորդը` վճարային քարտերը նպաստում են հաճախորդների ինքնասպասարկման զարգացմանը, որը նույնպես շատ կարեւոր ենք համարում, քանի որ, հաշվի առնելով գումարների ծավալն ու թոշակառուների քանակը, անհրաժեշտ է լինելու ինքնասպասարկման սարքերի միջոցով որոշ չափով թեթեւացնել հոսքը դեպի բանկի մասնաճյուղեր: Չնայած, հարկ ենք համարում հիշեցնել, որ "Արդշինինվեստբանկը" երկրորդն է Հայաստանում իր մասնաճյուղերի տարածվածությամբ եւ թվով Մեր մասնաճյուղային ցանցը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և մասնաճյուղերի աշխատակիցները պատրաստակամ են սպասարկելու թոշակառուներին Ամեն դեպքում բանկի համար նախընտրելի է վճարային քարտերի միջոցով կատարել թոշակների վճարումը, ինչը ձեռնտու է նաեւ թոշակառուներին
- Թոշակառուների քարտերի սպասարկման վարձի ու կանխիկացման վճարների հարցերն ինչպես են լուծվել
- Թոշակառուների վճարային քարտերի տարեկան սպասարկման եւ բանկոմատներից գումարի կանխիկացման համար նրանք չեն վճարի, ինչը հաստատված է պետական մակարդակով Այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկացման բավականին ցածր տոկոսադրուք է սահմանվել 0,5 տոկոս Բացի պետական մակարդակով ապահովվող այս պայմաններից, "Արդշինինվեստբանկը" առաջարկում է նաև այլ սակագնային փաթեթներ, որտեղ կարող են սահմանված լինել միջնորդավճարներ, միաժամանակ ունենալով ավելի մեծ առավելություններ թոշակառուների համար Առավելությունը, մասնավորապես այն է, որ թոշակառուների համար հաստատված է բավականին բարձր ցպահանջ մնացորդի տոկոսադրույք 4-6 տոկոս, ինչն աննախադեպ է ցպահանջ հաշիվների համար Այսինքն, թոշակի մնացորդային գումարը դառնում է ցպահանջ ավանդ, որը թոշակառուները կարող են տնօրինել ունենալով վճարային քարտ Մեր բանկն առաջարկում է նաեւ թոշակառուի հիմնական քարտին կից քարտեր, որպեսզի թոշակառուի որդին կամ թոռնիկը այդ քարտով կանխիկացնեն եւ ստանան թոշակը, եթե թոշակառուն հնարավորություն չունի տանից անընդհատ դուրս գալ Կարծում եմ, որ բավականին լավ պայմաններ ենք առաջարկում Թոշակառուներն էլ պետք է հաշվի առնեն այն փաստը, որ դրամական միջոցները ստանալու համար հերթեր կանգնելու անհրաժեշտություն չի լինի դրանք հնարավոր կլինի ստանալ ամենուրեք տեղադրված բանկոմատներից
- Իսկ նրանք կարող են ձեր բանկից նաեւ կանխիկ ստանալ թոշակը
- Այդ տարբերակն էլ հնարավոր է անշուշտ Թոշակառուն կարող է հաշիվ բացել եւ իր թոշակը ստանալ, ներկայանալով բանկի մասնաճյուղ Պարզապես, արդեն թվարկված պատճառներով, նախապատվությունը տալիս ենք վճարային քարտերին Ասեմ, որ արդեն բավականին դիմումներ կան հենց վճարային քարտեր ստանալու համար
- Մանրադրամի կանխիկացումը ինչպես է լինելու
- Դա խնդիր չէ Մանրամադրամը թոշակառուները կարող են ստանալ բանկից կամ էլ երբ դրա մնացորդը հավաքվի եւ խոշորանա, կանխիկացնելով այն հաջորդող ամսվա ընթացքում
- Վստահ եք, որ բանկը կկարողանա բարձր մակարդակով սպասարկել թոշակառուներին
- Ներկայումս խնդիր ունենք ընդհանրապես երկրի մակարդակով բնակչությանը նոր վճարային ձեւերին սովորեցնելու Մեր բանկն ուսուցման դասընթացներ է անցկացրել աշխատակիցների հետ թոշակառուների հետ աշխատելու գործընթացների վերաբերյալ Կտպագրվեն հատուկ բուկլետներ թոշակառուների համար, որտեղ նշված կլինի, թե ինչպես, ինչ հերթականությամբ եւ ինչ պետք է անել գումարը ստանալու համար Այդ ձևով կփորձենք հեշտացնել գործընթացը, այն ավելի պարզ դարձնել թոշակառուների համար Ինձ թվում է, որ թոշակառուներն աստիճանաբար կսկսեն համոզվել բանկային համակարգի հարմարավետության մեջ եւ ապագայում կնախընտրեն թոշակները եւ դրամական բոլոր միջոցները ստանալ քարտերի միջոցով
"ԱԶԳ" օրաթերթ 16.02.2011