ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ և CONTACT համակարգի համատեղ հայտարարած ՙԱկտիվ հաճախորդ՚ ակցիայի երկրորդ փուլի երեսուն հաղթողներին հանձնվել են հուշանվերներ:
Ակցիային մասնակցել են բոլոր ֆիզիկական անձինք, որոնք իրենց դրամական միջոցները ուղարկել կամ ստացել են CONTACT համակարգով: Ակցիան մեկնարկել էր 2008 թվականի նոյեմբերի 15-ին, առաջին փուլի արդյունքներն ամփոփվել են դեռևս 2008թ. դեկտեմբերի 15-ին:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վիրաբյանի խոսքերով.
Գաղտնիք չէ, որ ՀՀ ուղարկվող մասնավոր տրանսֆերները ոչ միայն հանդիսանում են մեր հայրենակիցների որոշ մասի ապրուստի հիմնական միջոցը, այլ նաև օգնում են նրանցից շատերին հիմնադրել իրենց փոքր բիզնեսը: Կարևորելով այդ հանգամանքը, Արդշինինվեստբանկը ձգտում է մատուցել միջազգային դրամական փոխանցումների մատչելի և վստահելի ծառայություններ և իր լուման ունենալ մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավման գործում: