Նշենք, որ Արդշինբանկն ապահովել է պետբյուջե կատարվող վճարումների զգալի աճ՝ թե՛ շահութահարկի, թե՛ եկամտային հարկի գծով։ Արդշինբանկի կողմից բյուջե կատարված փոխանցումներից 25.7 մլրդ դրամը վճարվել է շահութահարկի և 6.6 մլրդ դրամը՝ եկամտահարկի գծով, որից 1.8 և 0.4 մլրդ դրամը համապատասխանաբար Արդշինինվեստբանկի կողմից: Ընդ որում, շահութահարկի գծով փոխանցումները պետական գանձարան Արդշինբանկը տարեկան կտրվածքով ավելացրել է 7 անգամ, իսկ եկամտահարկի գծով փոխանցումները՝ 2 անգամ: Առաջատարների հնգյակում Արդշինբանկին բաժին է ընկնում 17%:
Արդշինբանկի մասին
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 570.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2.300-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 72 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: