Հիշեցնենք, որ Արդշինբանկը, համագործակցելով «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ, իրականացնում է երկարաժամկետ բնապահպանական ծրագիր, որի շրջանակում տնկվել է Արդշինբանկի անվանական անտառը։ Նախագիծը մեկնարկել է 2024 թվականի հոկտեմբերին. Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի վարչական սահմաններում իրականացվել է ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող անտառի տնկման աշխատանքներ, որի ընթացքում տնկվել են բացառապես տեղական անտառային ծառատեսակներ, հիմնականում կաղնի, կեչի, վայրի տանձ, վայրի խնձորենի, թխկի և թեղի։ Իրականացվող բնապահպանական ծրագրի նպատակներից է, որ Արդշինբանկի անվանական անտառը զգալիորեն ընդլայնի Լոռու «կանաչ թոքերի» մասշտաբներն ու հնարավորությունները և ընդհանուր առմամբ կլանի մոտ 2000 տոննա CO₂ վնասակար արտանետումները։
«Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը գործունեության 5 տարիների ընթացքում արդեն իրականացրել է ավելի քան 2,3 միլիոն ծառերի անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ Լոռու և Տավուշի մարզերի 750 հա տարածքում։
***
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկը սպասարկում է ավելի քան 410,000 հաճախորդի՝ 2,100-ից ավելի աշխատակիցների աջակցությամբ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 71 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։
Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: