«Յուրաքանչյուր հնարավորություն տեղեկանալու կիբեռանվտանգության ուղղությամբ աշխարհում ներդրվող փորձառության մասին և չափելու մեր ուժերը իսկապես բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ միայն ողջունելի է մեր կողմից»,- իր խոսքում նշեց հաղթող թիմի մասնակից, Արդշինբանկի Տեղեկատվական անվտանգության վարչության տեխնիկական ապահովման ուղղության փորձագետ Նարեկ Վարդանյանը։
Նարեկ Վարդանյանի հետ միասին առաջին տեղը զբաղեցրած թիմի կազմում էր նաև Արդշինբանկի Տեղեկատվական անվտանգության վարչության տեխնիկական ապահովման ուղղության փորձագետ Մերի Քոչարյանը։
Միջոցառման ժամանակ արտերկրից հրավիրյալները հնարավորություն ունեցան մասնակցելու ինտերակտիվ կիբեռզորավարժությանը և սցենարային քննարկումներին, կիսվեցին նորահայտ սպառնալիքների և կիբեռանվտանգության ռազմավարությունների վերաբերյալ փորձով, ծանոթացան և կապեր հաստատեցին տարածաշրջանային և միջազգային մասնագետների հետ, բացահայտեցին Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ու ջերմ հյուրընկալությունը։