Արդշինբանկը, շարունակելով
համագործակցությունը «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության
հետ, 4 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորել ենք
Շառլ Ազնավուրի անվանական անտառի ստեղծման աշխատանքները։
Նախաձեռնությունը նվիրված է Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան և նպատակ ունի հարգանքի
տուրք մատուցել աշխարհահռչակ հայի հարուստ ժառանգությանը՝ միաժամանակ նպաստելով կենսաբազմազանության
պահպանմանը, կլիմայական փոփոխության մեղմմանը և Հայաստանի համայնքների կայուն զարգացմանը։
Անտառի տարածքը գտնվում է Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի հարակից տարածքում:
Արդշինբանկի վարչության անդամ, ռիսկերի կառավարման տնօրեն Լուսինե Ներսիսյանի խոսքով՝ բնապահպանական նախաձեռնությունները բանկի սոցիալական պատասխանատվության ռազմավարության կարևոր ուղղություններից են․

Մայիսի 9-ին կազմակերպված ծառատնկման աշխատանքներին մասնակցել են մեր աշխատակիցները՝
իրենց անձնական ներդրումն ունենալով նախաձեռնության կյանքի կոչման գործում։ Ծառատունկի
ընթացքում տնկվել է 300 սոճի։ Արդշինբանկի ֆինանսավորմամբ նախատեսվում է ընդհանուր
առմամբ տնկել շուրջ 5,000 ծառ՝ 1 հեկտար տարածքում։
Նախագիծը առանձնահատուկ է նաև իր գաղափարական բաղադրիչով․ անտառում տեղադրվելու են արևային էներգիայով աշխատող երաժշտական սյուներ, որոնցից կհնչեն Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները՝ այցելուների համար ձևավորելով յուրահատուկ միջավայր։
Մենք շարունակում ենք զարգացնել նաև սեփական անվանական անտառի ծրագիրը՝ համագործակցելով
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ։ 2024 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում Լոռու մարզում
արդեն տնկվել է ավելի քան 20,000 ծառ՝ շուրջ 6 հեկտար տարածքում, ինչպես նաև իրականացվել
են լրացուցիչ ծառատնկումներ Գեղարքունիքի մարզում։ Երկարաժամկետ կտրվածքով ծրագիրը
նախատեսում է առաջիկա 30 տարիների ընթացքում տնկված ծառերի հաշվին կլանել մոտ
2,000 տոննա CO₂ արտանետումներ՝ նպաստելով Հայաստանի անտառային ֆոնդի ընդլայնմանը։
«Այս նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն հատկապես այն պայմաններում,
երբ Հայաստանի անտառածածկը կազմում է շուրջ 10 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է մեր հարևան
երկրների ցուցանիշներից»,- նշեց Լուսինե Ներսիսյանը։
«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը վերջին տարիներին իրականացրել է ավելի քան
2.3 միլիոն ծառերի տնկման և անտառվերականգնման աշխատանքներ՝ ընդգրկելով շուրջ 750 հեկտար
տարածք՝ միաժամանակ աջակցելով տեղական համայնքների զարգացմանը։
Մենք կայուն զարգացումը դիտարկում ենք որպես ռազմավարության առանցքային ուղղություններից
մեկը, և բանկը շարունակելու է իրականացնել շրջակա միջավայրի պահպանմանն ու համայնքների
զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր։