Արդշինբանկը միացել է «ՍՏԱԿ» դրամական փոխանցումների հայաստանյան միասնական վճարահաշվարկային
համակարգին իր մի քանի մասնաճյուղերով. Բյուզանդ, Ուրարտու, Նոր Նորք,
Արաբկիր և Էջմիածին։
.webp)
Համակարգը ներկայումս ներհանրապետական և միջազգային կանխիկից-կանխիկ դրամական փոխանցումները
սպասարկում է առանց հաշվի բացման՝ միևնույն ժամանակ ընձեռելով հնարավորություն
ներգրավելու բազմազան միջազգային արագ դրամական փոխանցման գործառություններ ապահովող
կազմակերպությունների։
«ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցվել է ՀՀ կենտրոնական
բանկում որպես վճարահաշվարկային կազմակերպություն և ստացել համապատասխան լիցենզիա։
Ընկերության վերահսկող է համարվում միակ բաժնետեր ՀՀ կենտրոնական բանկը:
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ
բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային,
ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի
շուրջ 570.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2300-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում
ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 72
մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։
Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: