«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ներկայացրեց ArcaQR համակարգը՝ վճարումներ QR-ով, որոնք կատարվում են մեկ սքանով՝ անմիջապես բանկային հաշվից։Սեպտեմբերի 30-ին պաշտոնապես մեկնարկեց ArcaQR-ը` դարձնելով ամենօրյա վճարումները պարզ ու հարմար բոլորի համար։
.png)
«Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը
նշել է․
«ArcaQR-ը մեր հերթական քայլն է՝ զարգացնելու անկանխիկ
վճարումների մշակույթը Հայաստանում։ Մենք համոզված ենք, որ QR վճարումները կդառնան
առօրյայի մի մասը՝ առաջարկելով սպառողներին հարմարավետություն, բիզնեսներին պարզ ու
մատչելի վճարումների հնարավորություն, իսկ գործընկեր բանկերին՝ մոբայլ հավելվածի օգտագործման
հաճախականության ավելացում»։
«ArcaQR համակարգի ստեղծումը նշանակալից քայլ է՝ ապհովելու
վճարային ենթակառուցվածքների անընդհատությունը, անվտանգությունը և անխափան աշխատանքը:
Արդշինբանկը շատ է կարևորում ArcaQR hամակարգի մեկնարկը և ուրախ է հանդես գալ որպես համարկարգի մասնակից՝ առաջարկելով այլընտրանքային
և անվտանգ վճարային լուծումներ՝ անկանխիկ վճարումների մշակույթը խթանելու, հաճախորդների
ամենօրյա բանկային կարիքները բավարարելու, նրանց փորձառության և սպասարկման որակը բարձրացնելու
համար», - նշեց բանկի ՓԲԸ վարչության անդամ, ՓՄՁ բիզնեսի տնօրեն Միհրան Մուրադյանը: