sme.ardshinbank.am հարթակն այսօր հնարավորություն է տալիս բավարարել բիզնեսի բնականոն գործունեությունն ապահովող բոլոր գործիքները։ Առանց բանկ այցելելու կարելի է մի քանի քայլով հաշիվ բացել, քարտ պատվիրել և գրանցել pos տերմինալ՝ ձեր բիզնեսի ամենօրյա վճարումների համար։

Առաջարկը նախատեսված է ՀՀ տարածքում գրանցված ՓՄՁ ոլորտում գործունեություն իրականացնող
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի
համար։
Վարկի հիմնական պայմաններն են
- Գումար՝ 1–15 մլն դրամ կամ 2 000–50 000 ԱՄՆ դոլար / եվրո
- Ժամկետ՝ 12–60 ամիս
- Արտոնյալ ժամանակահատված (մայր գումարի մասով)՝ մինչև 12 ամիս ներառյալ
- Վճար չի սահմանվում դիմումի դիտարկման և վարկի տրամադրման համար
- Տարեկան անվանական տոկոսադրույքը՝ ՀՀ դրամ՝ 16%, ԱՄՆ դոլար՝ 14%, Եվրո՝ 12.5%, փաստացի տոկոսադրույքը՝ 13.26%–17.36%
- Վարկի մարման կարգ՝ անուիտետային
Ինչպես ներկայացնել ավտոմատ վարկի հայտը. քայլերը շատ պարզ են․ անհրաժեշտ է պարզապես այցելել
sme.ardshinbank.am, գրանցվել, ընտրել «Ավտոմատ վարկ» բաժինը, նշել գումարը, արժույթը,
գործունեության ոլորտը և լրացնել անհրաժեշտ տվյալները։ Նշենք, որ Արդշինբանկը տրամադրում
է նաև բիզնես վարկերի վերաֆինանսավորում՝ ավելի շահավետ պայմաններով գործող այլ բանկերից
կամ վարկային կազմակերպություններից բիզնես վարկերն Արդշինբանկ տեղափոխելու դեպքում։
Ինչպես նշեցին բանկում. «Մեր նպատակը ապահովել ժամանակակից և հարմարավետ ֆինանսական գործիքներ ձեռնարկատերերի համար։ Բիզնես վարկերի օնլայն հարթակի նոր գործիքների գործարկումը նպատակ ունի բարձրացնել բանկային ծառայությունների մատչելիությունը և խթանել ՓՄՁ ոլորտի կայուն զարգացումը Հայաստանում։ Վստահ ենք, որ մեր հաճախորդները բարձր կգնահատեն այս նոր լուծումը»։
Արդշինբանկի մասին