Արդշինբանկը բարելավել է իր անգրավ սպառողական վարկերի պայմանները՝ անվանական տոկոսադրույքն
իջեցնելով սկսած 12.9%-ով:

«Արդշինբանկն անընդհատ աշխատում է վարկային պայմանների բարելավման ուղղությամբ՝
ձգտելով հնարավորինս պարզեցնել վարկավորման գործընթացը և առաջարկել ժամանակակից թվային
լուծումներ: Անգրավ սպառողական վարկերի պայմանների բարելավումը այդ գործընթացի օրինակ
է: Սա ոչ միայն շատ ավելի կհեշտացնի մեր հաճախորդների համար երկարաժամկետ գնումների
պլանավորումը և ընթացիկ ծախսերի վճարումը, այլև թույլ կտա նրանց կենտրոնանալ այլ, ոչ
պակաս կարևոր հարցերի վրա», - մեկնաբանել է Արդշինբանկը:
Արդշինբանկը նաև հնարավորություն է տալիս վերաֆինանսավորել այլ ֆինանսական հաստատություններից վերցված վարկերը և դրանք տեղափոխել Արդշինբանկ՝ բարելավված պայմաններով: Այս վարկի հիմնական առավելությունն այն է, որ այն տրամադրվում է արագ և առանց լրացուցիչ փաստաթղթերի կամ եկամտի ստուգման անհրաժեշտության:
Ի դեպ, վարկի համար կարող եք դիմել նաև օնլայն՝ Արդշինբանկի մոբայլ հավելվածի միջոցով՝
ներբեռնելով հավելվածն այստեղ:
Վարկի փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 13.7%-ից:
Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ Արդշինբանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով 24-ժամյա զանգերի կենտրոն՝ 012 222222 հեռախոսահամարով։