Արդշինբանկը ճանաչվել է Global Banking & Finance Review Awards 2026թ․ մրցանակաբաշխության հաղթող
միանգամից չորս անվանակարգերում` «Լավագույն
մանրածախ բանկ», «Լավագույն փրայվիթ բանկ», «Լավագույն կորպորատիվ բանկ», «Լավագույն
CSR բանկ»։
«Մենք ջերմորեն շնորհավորում ենք Ardshinbank-ին՝ Global Banking &
Finance Review Awards 2026 մրցանակաբաշխության շրջանակում միանգամից չորս անվանակարգերում
հաղթելու կապակցությամբ։ Բանկի ձեռքբերումները արտացոլում են բարձր որակ, նորարարություն
և սոցիալական պատասխանատվություն, որոնք բնորոշ են ժամանակակից ֆինանսական առաջնորդներին»,-
նշել է Global Banking & Finance Review-ի խմբագիր Բարնալի Պալ Սինհան։

Անդրադառնալով բանկի գործունեությանը տրված բարձր գնահատականին՝ Արդշինբանկի վարչության
նախագահ Արտակ Անանյանը նշեց․ «Global Banking & Finance Review
Awards-ի կողմից միաժամանակ չորս անվանակարգերում հաղթող ճանաչվելը Արդշինբանկի համար
մեծ պատիվ է։ Սա մեր ամբողջ թիմի նվիրվածության, մեր հաճախորդների վստահության և տարիների
ընթացքում կուտակած փորձի արտացոլումն է։ Մանրածախ, փրայվիթ, կորպորատիվ բանկինգում
և սոցիալական պատասխանատվության ոլորտում միաժամանակ գերազանցության ճանաչումն ապացուցում
է, որ Արդշինբանկը շարունակում է սահմանել ոլորտի բարձրագույն ստանդարտները Հայաստանում»։
Global Banking & Finance Review-ն միջազգային հեղինակավոր հարթակ է, որն ամեն
տարի գնահատում է ֆինանսական հաստատությունների ձեռքբերումները նորարարության, ծառայությունների
որակի, կառավարման արդյունավետության և ֆինանսական շուկաների զարգացման ոլորտներում։
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ
բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային,
ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի
ավելի քան 580,000 հաճախորդ, որոնց սպասարկում է բանկի 2,300-ից ավելի աշխատակից։ Բանկում
ներդրված է ծառայությունների մատուցման հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 73 մասնաճյուղերով։