Logo
«Սև ուրբաթի» միջազգային զեղչերն Արդշինբանկի պրեմիում քարտապանների համար դառնում են ավելի շահավետ։ Նոյեմբերի 27-29-ը ներառյալ Արդշինբանկի Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտերով միջազգային կայքերում գնումներ կատարելիս հաճախորդները կստանան 10% cashback։ 

Արդշինբանկի առաջարկը լրացուցիչ հնարավորություն է տալիս միջազգային առցանց հարթակներում գործող «Սև ուրբաթի» զեղչերին ավելացնել 10% cashback՝ գնումները դարձնելով ավելի շահավետ։ 

Ակցիայի երեք օրերի ընթացքում կատարված գնումների դիմաց մեկ հաճախորդին տրամադրվող cashback-ի առավելագույն գումարը կազմում է 10,000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը։ 

Այս նախաձեռնությամբ Արդշինբանկը շարունակում է կատարելագործել պրեմիում քարտապանների սպասարկման փորձը՝ առաջարկելով լրացուցիչ առավելություններ և ավելի շահավետ դարձնելով միջազգային գնումները։ 

Ակցիայի պայմանները և մանրամասները ներկայացված են Արդշինբանկի պաշտոնական կայքում՝ www.ardshinbank.am։