2025 թվականի
սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում միկրո, փոքր
և միջին բիզնես վարողները կկարողանան տեղափոխել իրենց բիզնես վարկը Արդշինբանկ և ստանալ
վերաֆինանսավորվող գումարի 5%-ը որպես cashback: Մի քանի տարբեր բանկերում վարկեր ունենալու
դեպքում հնարավոր կլինի միավորել դրանք և դրանից հետո տեղափոխել:
Մեզ մոտ
վերաֆինանսավորումը վարկառուներին թույլ կտա ստանալ երկրում լավագույն տոկոսադրույքը՝
11.5% ՀՀ դրամի դեպքում (8.5% ԱՄՆ դոլարով): Սա վարկառուներին հնարավորություն կտա
թեթևացնել վարկային վճարումների ամսեկան բեռը, խնայել ժամանակ բիզնեսի ֆինանսական հոսքերը
կառավարելու համար, ինչպես նաև՝ ստանալ կանխիկ գումար, որը կարող են օգտագործել իրենց
հայեցողությամբ:

Վերաֆինանսավորումը
թույլ է տալիս մի քանի փոխառություններ միավորել մեկ վարկի մեջ։ Սա փաստացի նշանակում
է տարբեր բանկերից տարբեր պայմաններով վերցված բիզնես վարկերը մարել նոր վարկով՝ ավելի
բարենպաստ տոկոսադրույքով և անցնել նոր մարման գրաֆիկի։
• վերաֆինանսավորվող
վարկերի նվազագույն չափըն է 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, առավելագույն
չափը՝ 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,
• ֆիքսված
տարեկան տոկոսադրույքն է ՀՀ դրամ՝ 11.5%, ԱՄՆ դոլար՝ 8.5%,
• վարկը
տրամադրվում է մինչև 120 ամիս ժամկետով,
• մայր
գումարի արտոնյալ ժամկետն է (ըստ ցանկության) մինչև 12 ամիս,
• cashback՝
վարկի գումարի 5%-ը, որը վճարվում է անմիջապես վարկի տրամադրման ժամանակ,
• տրամադրման
ենթակա վարկի/երի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող անշարժ գույքի լիկվիդային
արժեքի 100%-ը:
Վարկի համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ: Ակցիայի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Բանկի կայքում կամ զանգահարելով 012 22 22 22 հեռախոսահամարով: