Մենք ևս Վանաձորում էինք․ բանկի թվային բանկինգի զարգացման վարչության ղեկավար Նարեկ Գրիգորյանը մասնակցեց «Ու՞ր ենք գնում. տեխնոլոգիաները, մարդիկ ու ապագան, որ միասին ենք կառուցում» խորագրով պանելային քննարկմանը, որտեղ բարձրացվեցին տեխնոլոգիական առաջընթացի, մարդկային ներուժի և ֆինանսական ոլորտի ապագայի հիմնախնդիրներն ու հնարավորությունները։
«Ապագան թվային է, բայց այն չի կարող կառուցվել առանց մարդկանց։ Տեխնոլոգիաներն արժեքավոր են միայն այն դեպքում, երբ ծառայում են մարդկային կարիքներին և վերափոխում փորձառությունը։ Այս առումով Արդշինբանկում մենք ձգտում ենք հավասարակշռել նորարարությունը և հումանիզմը՝ ներդնելով արդյունավետ ՏՏ լուծումներ՝ մեր հաճախորդների կյանքի որակը բարձրացնելու համար», – նշեց Նարեկ Գրիգորյանը։
Tech Week հարթակը հնարավորություն է ստեղծում, որպեսզի բիզնեսը, կրթական միջավայրը և ՏՏ մասնագետները համախմբվեն ու համատեղ նախաձեռնություններով նպաստեն ոլորտի առաջընթացին։ Մեր ներգրավվածությունը հենց այդ համադրության կարևորության վկայությունն է՝ «Կառուցում ենք միասին» սկզբունքով․ թվայնացումը բանկային ոլորտում այլևս ընտրություն չէ, այլ՝ անխուսափելի և համակարգային մոտեցում։