Սեպտեմբերի
5-ից 7-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում հինգերորդ անգամ անցկացվեց տարածաշրջանում
ամենամեծ անշարժ գույքի և շինարարության ցուցահանդեսը՝ «Տուն Էքսպո 2025»-ը: Ցուցահանդեսին
մասնակցում էր մոտ 150 ընկերություն տնտեսության տարբեր ոլորտներից՝ այդ թվում շինարարության,
անշարժ գույքի, բանկային գործի, ճարտարապետության և դիզայնի, ինչպես նաև արևային էներգետիկայի
ոլորտներից։
Մեր տաղավարում
ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ բանկի կողմից առաջարկվող
ծառայություններին և սակագներին՝ կապված հիփոթեքային վարկավորման, վերանորոգման, ինչպես
նաև Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի ձեռքբերման նպատակային նախագծերի,
մասնավորապես՝ բանկի և կառուցապատող ընկերությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի
հետ: Հարկ է նշել, որ առաջարկները հասանելի են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝
ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ հաճախորդների համար:

«Տուն
Էքսպո 2025» ցուցահանդեսին մեր մասնակցությունը, առաջին հերթին, մարդկանց հետ անմիջական
շփման և նրանց կարիքները հասկանալու հնարավորություն էր: Բանկն առաջարկում է վարկավորման
ծառայությունների լայն շրջանակ և շուկայում լավագույն պայմաններ, ինչպես նաև վարկ ստանալու
հնարավորություն՝ առանց բանկ այցելելու: Ավելին, մեր ցուցահանդեսային տաղավարում հնարավորություն
էր ստեղծված տեղում վարկավորման հայտ ներկայացնելու՝ մեր աշխատակիցների հետ՝ քննարկելով
անհատական լուծումներ:
«Արդշինբանկն
արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Տուն Էքսպո 2025» ցուցահանդեսին: Այս որոշումը նախևառաջ
մեր հաճախորդամետ քաղաքականության արդյունքն է. լինել մեր հաճախորդին ավելի մոտ և առավելագույնս
հարմարավետ դարձնել սպասարկումը: 3 օր մեր մասնագետները կլինեն այստեղ, պատրաստ խորհրդատվություն
տրամադրել և հայտեր ընդունել: Ուզում եմ նաև ընդգծել, որ յուրաքանչյուր կառուցապատողի
հետ համագործակցության շրջանակում մշակված են հատուկ պայմաններ, իսկ անվանական տոկոսադրույքն
ամենաշահավետն է մեր շուկայում՝ 11,7%»,- ասաց Ուղիղ վաճառքների ուղղության գծով ցանցային
վաճառքների պետի տեղակալ Արփինե Նահապետյանը:
Հիշեցնենք,
որ Արդշինբանկը այս օրերին և մինչև դեկտեմբերի 19-ը անց է կացնում «Ինչպես դառնալ միլիոնատեր»
խաղարկությունը, որի պայմաններով ս․թ․ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը բանկից հիփոթեքային
կամ վերանորոգման պարզեցված վարկ ստացած հաճախորդները հնարավորություն կունենան շահելու
5, 3 կամ 1 միլիոն ՀՀ դրամ: Մրցանակային ֆոնդը կազմում է 35 մլն ՀՀ դրամ, որը կբաշխվի
21 հաղթողների միջև։
«Ինչպես
դառնալ միլիոնատեր» խաղարկության պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ հիփոթեքային և վերանորոգման պարզեցված վարկերի ամբողջական
պայմանները ներկայացված են հետևյալ հղմամբ։ Հարցերի դեպքում կարող եք նաև դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ, կամ զանգահարել
+374 12 22 22 22 հեռախոսահամարով։