Արդեն մոտ մեկ դար աշխարհում ֆինանսական ոլորտի զարգացմանը հետևող և Financial
Times Group-ին պատկանող The Banker ամսագիրը յուրաքանչյուր տարի գնահատում է բանկերի
գործունեությունը՝ վերլուծելով նրանց ֆինանսական արդյունքները, նորարարական ծրագրերը,
ռազմավարական քայլերը և հաճախորդների սպասարկման որակը։
2025 թվականի համար տարվա լավագույն բանկ անվանակարգը շնորհվեց Արդշինբանկին, բանկն
արդեն հինգերորդ անգամն է ստանում այս մրցանակը։ Սա բանկի ֆինանսական կայունության,
ակտիվների որակի, թվայնացման ուղղությամբ առաջընթացի, նորարարությունների և փոփոխվող
տնտեսական միջավայրում արդյունավետ գործելու կարողության բարձր գնահատականն է։

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշել է. «The Banker-ի գնահատականը
պարտավորեցնող է, կարևոր ձեռքբերում է և հզոր խթան՝ շարունակելու մեր ռազմավարական
նպատակների իրականացումը։ Սա ամբողջ թիմի նվիրումն ու միասնական աշխատանքի արդյունքն
է, և մենք շարունակելու ենք առաջարկել առավել նորարարական ու հարմար ֆինանսական լուծումներ
մեր հաճախորդներին»։
Նշենք, որ այս պատվավոր մրցանակը Արդշինբանկի այս տարի նվաճած արդեն յոթերորդ մրցանակն
է: Բանկը ճանաչվել է հաղթող «Լավագույն բանկ», երկու անգամ «Լավագույն փրայվիթ բանկ»,
«Լավագույն կորպորատիվ բանկ», «Լավագույն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության
բանկ» և «Լավագույն մանրածախ բանկ» անվանակարգերում
ըստ Global Finance և Global Banking & Finance Review ամսագրերի։
Արդշինբանկի մասին
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ
բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային,
ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկը Հայաստանի
միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's
(BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների
կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին
հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն
ցուցանիշն է:
The Banker ամսագրի մասին