Գործարքի իրականացմանը մասնակցել են առաջատար միջազգային ֆինանսական կառույցներ։ Citi-ն և J.P. Morgan-ը հանդես են եկել որպես համատեղ գլոբալ համակարգողներ (Global Coordinators) և տեղաբաշխման համատեղ կազմակերպիչներ (Joint Bookrunners), իսկ Mashreq Bank-ը և Oppenheimer-ը՝ որպես գլխավոր կազմակերպչներ (Joint Lead Managers) և տեղաբաշխման համատեղ կազմակերպիչներ (Joint Bookrunners)։
Եվրապարտատոմսերի թողարկմամբ ներգրավված երկարաժամկետ միջոցները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Արդշինբանկի զարգացման, այլև Հայաստանի տնտեսության համար։ Դրանք Արդշինբանկին հնարավորություն կտան ընդլայնելու տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորումը, աջակցելու ընկերությունների ներդրումային ծրագրերին և մատչելի պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու ինչպես բիզնեսին, այնպես էլ բնակչությանը։