Արդշինինվեստբանկը և GIANI ոսկյա զարդերի սրահը իրականացնում են co-branding քարտային ծրագիր: Բանկը տրամադրում է Հաճախորդներին հատուկ քարտեր, իսկ սրահը իր առևտրի կետերում իրականացնում է դրանց սպասարկումը` տրամադրելով գնորդներին ապրանքի հայտարարված գնի 9% զեղչ:
Հաճախորդներին կարող է տրամադրվել վարկային սահամանաչափով քարտ հետևյալ պայմաններով.
1. Arca Classic
- քարտի տարեկան սպասարկման վճար` 5,000 ՀՀ դրամ
- քարտի գործողության ժամկետ` 1 տարի
- առավելագույն վարկավորման սահմանաչափը` մինչև 1,000,000 ՀՀ դրամ,
- տոկոսադրույք` տարեկան 20%,
- մարման ժամկետը` մինչև 6 ամիս,
- մարման պայմանները` ամենամսյա հավասարաչափ մարումներ:
2. Arca Gold
- քարտի տարեկան սպասարկման վճար` 15,000 ՀՀ դրամ
- քարտի գործողության ժամկետ` 1 տարի
- առավելագույն վարկավորման սահմանաչափը` մինչև 2,000,000 ՀՀ դրամ,
- տոկոսադրույք` տարեկան 16%,
- մարման ժամկետը` մինչև 1 տարի
- մարման պայմանները` ամենամսյա մարումներ,
- վարկի մարման արտոնյալ ժամանակահատված /grace period/` 30 օր,
Ուշադրություն` նման քարտերով դրամի կանխիկացման դեպքում գանձվում է միջնորդավճար` կանխիկացված գումարի 3%-ի չափով ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ բանկոմատներում կամ կանխիկացման կետերում և 3.5% չափով` այլ բանկերի բանկոմատներում կամ կանխիկացման կետերում, իսկ անկանխիկ առևտրի դեպքում միջնորդավճար չի գանձվում: