Սկսած ս/թ հոկտեմբերի 24-ից Արդշինինվեստբանկի համակարգում հաճախորդները հնարավորություն ունեն ՀՀ դրամին համարժեք Իդրամ միավորների դիմաց ստանալ գումարներ, ինչպես անկանխիկ եղանակով` Բանկի հաճախորդների հաշվեհամարներին, այնպես էլ կանխիկ եղանակով` համաձայն ներկայացված վավերապայմանների, որոնց մանրամասնորեն կարելի է ծանոթանալ EDram համակարգում (www.edram.am):
EDram ինտերնետ վճարային համակարգի միջոցով դուք կարող էք օգտվել առցանց մատուցվող ծառայություններից, ինչպիսիք են դրամական փոխանցումները, ինտերնետային առևտուրը, կոմունալ վճարումները, բազմատեսակ փին-կոդերի գնումը և այլն: Արտերկրում նմանատիպ ծառայություններ տրամադրող ինտերնետ վճարային համակարգերի օրինակներ են` Webmoney-ն, Moneybookers-ը, PayPal-ը և այլն:
Վերը նշվածից բացի, Բանկի բոլոր մասնաճյուղերում հաճախորդներից կընդունվեն գումարներ (կանխիկ և անկանխիկ եղանակով), որոնց դիմաց հաճախորդների կողմից նշված EDram ID-ները կլիցքավորվեն համապատասխան քանակի Իդրամ միավորներով:
Բանկի կողմից մատուցվող ծառայության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող էք դիմել Բանկի Տարածքային ստորաբաժանումների և մանրածախ ծառայությունների զարգացման վարչությանը 59-04-83 հեռախոսահամարով: