Fitch վարկանշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի վարկանիշը

Fitch միջազգային վարկանշային գործակալությունը այսօր վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) "B+" վարկանիշը:

Գործակալության կարծիքով "Բանկի վարկանիշի վերահաստատումը արտացոլում է Բանկի համարժեք և ընդունելի ֆինանսական վիճակը` չնայած դժվար գործառնական միջավայրի չափավոր ճնշմանը, ողջամիտ կորուստները կլանելու  կարողությունը, իրացվելիության բավարար մակարդակը մեծածավալ պարտավորությունների սպասարկումն  ապահովելու համար և տեղական շուկայում զգալի դերը (ներքին շուկայի վարկավորման 13% մասնաբաժին):"

Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ: