Global Trade Finance Program ծրագրի շրջանակներում IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպարացիա) 2010թ. հունիսի 9-ին, Արդշինինվեստբանկում կանցկացնի մեկօրյա հատուկ սեմինար` բանկի աշխատակիցների և փոքր և միջին բիզնեսը ներկայացնող հաճախորդների համար:
Բանկի աշխատակիցներին կներկայացվի IFC-ի 'Առևտրի ֆինանսավորման գլոբալ ծրագիրը': Սեմինարի, նրանց համար IFCնախատեսված հատվածում, կներկայացվի խաչաձև վաճառքի միջոցով շուկայում բանկի մասնաբաժնի ընդլայնման, հաճախորդների հետ կայուն փոխհարաբերությունների հաստատման և թղթակից բանկերի հետ փոխհարաբերությունների կարևորության բարձրացման ուղղությունները:
Սեմինարի երկրորդ հատվածում, Արդշինինվեստբանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին կներկայացվեն միջազգային բիզնեսի վարման հետ կապված հնարավոր ռիսկերը և դրանց նվազեցման ուղիները, ինչպես նաև տեղեկատվություն կտրամադրվի առևտրի ֆինանսավորման տարբեր գործիքների և դրանց խառը կիրառման առավելությունների վերաբերյալ: Մասնակիցները կծանոթանան նաև առևտրի ֆինանսավորման գործիքների գնագոյացման բաղադրիչներին:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով.'Արտերկրի փորձառու ֆինանսական կազմակերպություններից ստացված խորհրդատվությունը և նրանց փորձի կիրառումը մեր բանկում, կօգնի թե մեր աշխատակիցներին և թե բանկի բոլոր հաճախորդներին, լավագույնս օգտվել միջազգային առևտրի ժամանակակից գործիքներից, զերծ մնալ ավելորդ ռիսկերից և դառնալ հուսալի բիզնես-պարտնյորներ արտերկրի մեր գործընկերների համար:'