Մայիսի 5-ից հունիսի 5-ը ներառյալ Արդշինբանկի այն հաճախորդները, ում Բանկի կողմից կտրամադրվի ոսկյա իրերի գրավով վարկ, հնարավորություն կունենան մասնակցելու խաղարկության և շահելու բրենդավորված նվերներ։ Վարկի հաստատումից անմիջապես հետո հաճախորդը կարող է ընտրել սպրինտ-կտրոններից որևէ մեկը։ Խաղարկության շրջանակում կլինեն 3000-ից ավելի հաղթողներ, ովքեր տեղում նվերներ կստանան։

 

Ոսկյա իրերի գրավով վարկի ակցիային մասնակցում են Բանկի բոլոր մասնաճյուղերը, բացառությամբ հետևյալ մասնաճյուղերի՝ Գլխամաս, «Կասկադ», «Զվարթնոց», «Բյուզանդ», «Չարենց», «Վարդանանց», «Նալբանդյան»:

 

Բանկի աշխատակիցները և ակցիայի ընթացքում իրենց վարկերը վերաձևակերպած հաճախորդները չեն կարող մասնակցել խաղարկությանը։ Յուրաքանչյուր հաճախորդ կարող է մասնակցել խաղարկությանը մեկ անգամ:

 

Հիշեցնենք, որ Արդշինբանկն առաջարկում է ոսկյա իրերի գրավով վարկավորման երկու տեսակ. սպառողական և գյուղատնտեսական: Վարկը տրամադրվում է սկսած 3.5% անվանական տոկոսադրույքից: Վարկի փաստացի տոկոսադրույքը կազմում է նվազագույնը 17.16%:

 

Արդշինբանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:

 

Վարկավորման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: